National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.10.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Ողջունելով դեսպանին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարեկամական է գնահատել հայ-լիտվական հարաբերությունները եւ նշել, որ դրանք տարեցտարի զարգանում են, ինչում իր մեծ ներդրումն ունի նաեւ դեսպան Էրիկաս Պետրիկասը: Խոսելով երկու երկրների ոչ վաղ քաղաքական անցյալից՝ ԱԺ փոխնախագահը նկատել է, որ թե հայ, թե լիտվացի ժողովուրդների ձգտումը մեծ է եղել անկախության նկատմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության անկախությունն առաջինը ճանաչել է Լիտվայի Հանրապետությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Լիտվայի իշխանությունների հավասարակշիռ դիրքորոշումը եւ այն աջակցությունը, որը համահունչ է այդ հարցում ԵՄ դիրքորոշմանը: ԱԺ փոխնախագահը մեկ անգամ եւս նշել է, որ հայկական կողմը դեմ է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուն: «Խնդիրը պետք է լուծվի 3 հիմնարար սկզբունքներով. ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ, որ շատ կարեւոր է՝ խաղաղ կարգավորմամբ»,- ԵՄ մի խումբ պաշտոնյաների տեսակետն է փոխանցել Էդուարդ Շարմազանովը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Էրիկաս Պետրիկասը սիրով է խոսել Հայաստանում իր պաշտոնավարման երեք տարիների մասին եւ նույնպես նշել, որ հայ-լիտվական կապերն ակտիվ զարգանում են, առաջընթաց է գրանցվել նաեւ միջխորհրդարանական հարաբերություններում: Դեսպանը շնորհավորել է հայ ժողովրդին ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ եւ փոխանցել Լիտվայի խորհրդարանի նախագահի՝ ՀՀ ԱԺ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային հարաբերություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել երկու երկրներում սպասվող խորհրդարանական ընտրություններին, առեւտրատնտեսական կապերի աճին: Դեսպանը գոհունակություն է հայտնել լիտվական ապրանքները Հայաստան, ինչպես նաեւ՝ Հայաստանի միջոցով Իրան արտահանելու հնարավորության համար, ինչն իրականացել է Հայաստան-Իրան-Լիտվա բիզնես-ֆորումի արդյունքում:


28.05.2024
Հանրապետության տոնի առթիվ հարգանքի տուրք Սարդարապատի հուշահամալիրում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ներկայացուցիչների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Միջոցառումը մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով, որին հաջորդել ...

28.05.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք տոնում ենք մեր պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը: 1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո, վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am