National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.10.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի դեսպանին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային:

Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր մասնագիտական գիտելիքներն ու եռանդը լավագույնս կծառայեցնի Հայաստանի եւ Հունաստանի միջեւ կապերի առավել խորացման ու ամրապնդման գործին:

Երկու բարեկամ պետությունների հարաբերությունների զարգացման գործում Գալուստ Սահակյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտությունը: Ազգային ժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու դեսպանին խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցության հարցում:

Դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է երկու խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում:

Հանդիպմանը կողմերն ուրախությամբ ընդգծել են հայ եւ հույն ժողովուրդների բարեկամության խոր պատմական արմատներն ու ընդհանրությունները եւ համոզմունք հայտնել, որ համատեղ ու փոխշահավետ աշխատանքի արդյունքում երկու ժողովուրդների հարաբերություններն առավել խորացնող ու ամրապնդող ձեռքբերումներ կլինեն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am