National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.10.2016
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս որպես չափորոշիչ հաշվի առնել տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքը: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվող փոփոխությունները եւ լրացումն ուղղված են առեւտրի եւ ծառայությունների մատուցման ոլորտներում գործունեություն իրականացնելիս փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար հավասար եւ բարենպաստ պայմաններ ստեղծելուն: Պարոն Արեյանը նշել է, որ օրինագծի ընդունումից հետո նախատեսվում է իրականացնել հանրային իրազեկում:

Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am