Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոյին եւ կազմակերպության գլխավոր քարտուղար Հովհաննես Գրիգորյանին:
Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը շնորհավորել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության ղեկավար Դիոգո Պինտոյին նշանակման առթիվ` մաղթելով արդյունավետ աշխատանք նոր պաշտոնում:
Հանձնաժողովի նախագահը հյուրին ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքները, ՀՀ ԱԺ պատվիրակությունների գործունեությունը եվրոպական խորհրդարանական կազմակերպություններում եւ եվրոպական համագործակցության ձեւաչափերում` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առանջնահերթությունները:
Արտակ Զաքարյանն իր խոսքում կարեւորել է Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գործունեությունը` պատրաստակամություն հայտնելով աջակցել գրասենյակին բոլոր նախաձեռնություններում, որոնք ունեն խորհրդարանական համագործակցության բաղադրիչ:
Իր հերթին Դիոգո Պինտոն շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին նախկինում ցուցաբերած կառուցողական աշխատանքի համար եւ հույս հայտնել հետագա արդյունավետ համագործակցության: Դիոգո Պինտոն ներկայացրել է նաեւ կազմակերպության առաջիկա ծրագրերն ու անելիքները:
Զրուցակիցները քննարկել են նաեւ ԼՂՀ հիմնախնդրի պատշաճ ներկայացման եւ ՀՀ եվրոպական համագործակցությանն առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ եվրոպական կառույցներում անհրաժեշտ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: