National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
31.08.2016
Խորհրդարանում ցուցադրվեցին ճապոնական վայելչագրության ցուցանմուշներ
1 / 4

ՀՀ ԱԺ դահլիճին կից սրահում օգոստոսի 31-ին բացվել է ճապոնացի վայելչագրողների աշխատանքների ցուցադրություն, որն իրականացվել է Ճապոնիայի Ազգային դիետի Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի՝ Հայաստան այցի շրջանակում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ,  ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ցուցադրված աշխատանքների շարքում էին վայելչագրողներ Շինտայ Կագիհատայի, Տաեկո Մալտումուրայի, Յասիկո Նագաիի, Վաֆու Շիմիձուի, Կունչիկա Շիմիձուի «Հատուցում՝ բարության դիմաց», «Գարնանային տեսարան», «Չինական ասացվածք», «Բասյայի մասին» «Անվերնագիր» եւ այլ հեղինակների աշխատանքներ, որոնք վայելչագրողները նվիրել են ՀՀ մշակույթի նախարարությանը:

ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ողջունելով ճապոնացի խորհրդարանականների այցը Հայաստան, նշել է, որ երկու երկրների բազմակողմ կապերը տարեցտարի ամրապնդվում են, որում իրենց նշանակալի մասն ունեն խորհրդարանական բարեկամական խմբերը:

Սամվել Ֆարմանյանը բարձր է գնահատել Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաեւ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Հայաստանին տրամադրված շուրջ կես մլրդ դոլար աջակցության համար: Խմբի ղեկավարը վստահություն է հայտնել, որ բազմաթիվ ընդհանրություններ ունեցող հայ եւ ճապոնացի ժողովուրդների հարաբերություններն առաջիկայում էլ ավելի կզարգանան եւ կամրապնդվեն:

Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի նախագահ Սեյշիրո Էտոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես նշել է, որ ճապոնացի եւ հայ ժողովուրդներին կապում են բազմաթիվ նմանություններ եւ տարբեր մարտահրավերների դեմ պայքարելու ձիրքը: Սեյշիրո Էտոն շնորհակալություն է հայտնել Հայաստանին եւ հայ ժողովրդին՝ 2011 թվականին Ճապոնիային պատուհասած երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար: Իր եւ գործընկերների անունից պարոն Էտոն վստահեցրել է, որ այսուհետեւ եւս ամեն ինչ կարվի՝ ամրապնդելու համար Ճապոնիա-Հայաստան բազմոլորտ կապերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am