National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.11.2004
Խորհրդարանը շարունակում է բյուջետային քննարկումները

Նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում շարունակվեցին 2005 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները:

ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման եւ դատական մարմինների ֆինանսավորման հարցերը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ 2005 թվականի պետական բյուջեում օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների պահ պանման ընթացիկ ծախսերի համար հատկացվել է 24 մլրդ 591 մլն դրամ, ինչը 2004 թ. համեմատ ավելի է եւ դարձելէ 26 մլրդ 973 մլն դրամ:

Կապիտալ ծախսերի հոդվածներն /առանց կապիտալ շինարարության/ ավելացել են.2004 թվականի 271 մլն դրամը 2005 թվականի համար դարձել է 366 մլն դրամ:

Կառավարման ընդհանուր ապարատի պահպանման ծախսերն ավելացել են 2 մլրդ 610 մլն դրամով, ԱԺ հաստատման են ներկայացվել 27 մլրդ 752 մլն դրամ ծախսային հոդվածներ:

Որոշ հոդվածների ավելացումներ պայմանավորված են կառավարման կառուցվածքի կրած փոփոխություններով, մասնավորապես, ավելացել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, ավելացել են որոշ այլ հաստիքներ:

Դրաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հետկապված` փոփոխվել է աշխատավարձի ֆոնդի չափը,620 մեքենաներին ավելացել են 18 մեքենաներ: Ավելացված 2 մլրդ 610 մլն դրամի 1 մլրդը հատկացվել է աշխատավարձերի ֆոնդին. օրենքով սահմանված կարգով մասամբ բարձրացել են քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը: 2003 թվականին նրանց աշխատավարձը միջինը եղել է 61000 դրամ, 2004 թվականին` 64000 դրամ: 70 մլն դրամով ավելացել է  էլէկտրաէներգիայի վճարի հոդվածը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը նշեց, որ ապարատի պահպանման ծախսերի համար հատկացված հոդվածներում 2004 թվականի համեմատ էական փոփոխություններ չկան:27 մլն դրամով ավելացել են ներկայացուցչական այցերի համար նախատեսված ֆինանսները, որոշ չափով ավելացել է կապիտալ ծախսերի հոդվածը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանն ասաց, որ ապարատի պահպանման ծախսերի գծով որոշ հոդվածներում փոփոխություններ եղել են: Դրանք աշխատավարձի եւ սոցիալական հատկացումների հոդվածներն են: Որոշակի ավելացում կատարվել է գրասենյակային ապրանքների ձեռքբերման ծախսերի համար, թեպետ դա փոքր ավելացում է, քանի որ վերջին հինգ տարում այս հոդվածով որեւէ ավելացում չի եղել:

Ըստ կոնկրետ հաշվարկների` Աժ գործուղման ծախսերի մինիմալ պահանջը կազմում է տարեկան 258 մլն դրամ, որը բյուջեի նախագծով ամբողջությամբ չի բավարարվել:

Կապիտալ ակտիվների ձեռքբերման ծախսեր 2005 թ. բյուջեի նախագծում եւս չեն նախատեսվում: Առաջարկվում է գոնե որոշակի գումար նախատեսել ԱԺ-ում շահագործման համար անհնար դարձած հին սարքավորումների փոխարեն նոր սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

Ի պատասխան ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ասաց, որ այդ խնդրին լուծում անպայման կտրվի:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանն ասաց, որ 2005 թվականի պետական բյուջեի իրենց մասում էական փոփոխություններ չկան: Որոշ փոփոխություններ եղել են աշխատավարձի ֆոնդում:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը նշեց, որ կատարված փոփոխություններն առնչվում են աշխատավարձի ֆոնդին, մնացած հոդվածները կրկնում են 2004 թ.կատարված հատկացումները:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շահնազարյանը,ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, ՀՀ ազգային ռադիոյի եւ հեռուստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշեցին, որ հատկացումները հիմնականում կրկնում են 2004 թվականը, բացառությամբ 1-2 հոդվածի:

Մարդու իրավո ւնքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն իր տարակուսանքը հայտնեց, նշելով, որ իրենք ներկայացրել են 154 մլն 219 հազար դրամի հայտ, սակայն հա տկացվել է 93 մլն, 397 հազար դրամը: Ըստ նրա, այդ հատկացումները բավարար չեն բնականոն գործունեության համար: Նրա տեսակետը փորձեց հերքել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, սակայն «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի առաջարկին ի պատասխան նշեց, որ կվերանայվեն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին հատկացվող ֆինանսները:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ առարկություն չունեն հատկացված ֆինանսների առնչությամբ: 2005 թվականին քաղաքի ծախսերի համար հատկացվել է 327 մլն, 386 հազար դրամ, համայնքների դոտացիաների համար նախատեսվել է հատկացնել 4 մլրդ 4 մլն դրամ:

Հանրապետության մնացած 10 մարզերի համար 2005 թվականի հատկացվելիք ֆինանսները նույնն են, ինչ 2004-ին, ավելացել է միայն մի հոդված. ըստ դրա, բոլոր մարզերըֆինանսավորում կստանանկապիտալ վերանորոգումների համար:

ԱԺ  արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին ԱԳՆ ֆինանսավորման  եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների, ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկման     խնդիրները:

ՀՀ արտաքին պետական պարտքը ներկայացրեց ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Արտաքին աղբյուրներից 2004 թ. պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված միջոցների ամբողջությամբ ստանալու դեպքում, Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքը (ՀՀ կառավարության եւ ՀՀ կենտ՟րո՟նա՟՟կան բանկի վար՟կային պարտավորություններ եւ տրամադրված արտաքին երաշ՟խիք՟ներ) 2004 թվականիվերջին կկազմի մոտ 1129 մլն ԱՄՆ դոլար:

2004 թվականի ընթացքում արտաքին պարտա՟վորու՟թյուն՟նե՟րի գծով կստացվի մոտ 110.9 մլն ԱՄՆ դ ոլար, որից ՀՀ կառավարության պարտավորությունների 82.9 մլն ԱՄՆ դոլար (այդ թվում ՀՀ կառավարության կողմից տրամադրված երաշխիքների գծով` 5.5 մլն ԱՄՆ դոլար) եւ ԿԲ գծով մոտ 28մլն ԱՄՆ դոլար,եւ կկատարվի մոտ 88.6 մլն ԱՄՆ դոլարի հիմ՟նա՟կան գում ա րի մա՟րում (այդ թվում 54.1 մլն ԱՄՆ դոլար ՀՀ կառավարության պարտավորությունների եւ նրա կողմից տրամադրված երաշխիքների գծով, որից 3.7 մլն ԱՄՆ դոլար Լինսի հիմնադրամի կողմից տրամադրված անտոկոս վարկի մարում եւ 31 մլն. ԱՄՆ դոլարը որպես գույք-պարտքի դիմաց բանաձեւով ռուսական վարկերի մարում): 2003 թվականի տարեվերջի համեմատ ՀՀ արտաքին պարտքը կաճի մոտ 31.5 մլն ԱՄՆ դո՟լարով: 2004 թվականի ընթացքում արտաքին պետական պարտքի գծով ընդհանուր սպասարկումը կկազ՟միմոտ 98.3 մլն ԱՄՆ դոլար: Միայն ՀՀ կառավարության գծով (ներառյալ երաշխիքների սպասարկումը) 2004 թվականին այն կկազմի մոտ 62.5 մլն ԱՄՆ դո՟լար, որից54.1 մլն ԱՄՆ դոլար՝ մարում եւ 8.4 մլն ԱՄՆ դոլար՝ տո՟կո՟սա՟վճար: ՀՀ կենտ՟րո՟՟՟նա՟կան բան՟կի պար՟տա՟վորությու նների գծով սպասարկումը կկազմիմոտ 35.8 մլն ԱՄՆ դոլար, որից34.5 մլն ԱՄՆ դո՟լար՝ մարում եւ 1.3 մլն ԱՄՆ դոլար՝ տոկոսավճար: 2005 թվականի ընթացքում, ՀՀ ԱՊՊ գծով նախատեսվում է ստանալ մոտ 93.6մլն ԱՄՆ դոլարի ար՟՟տաքին միջոցներ` ամբողջությամբ ՀՀ կառավարության պարտավորությունների գծով: 2005 թվականի ընթացքում ԱՊՊ գծով նախատեսվում է սպա՟սարկել (ներառյալ երաշխիքների սպասարկումը) մոտ 61.2 մլն ԱՄՆ դոլար՝ 50.6 մլն ԱՄՆ դոլար հիմնական գումարի մարման գծով եւ 10.6 մոտ մլն ԱՄՆ դո՟լար որպես տոկոսավճար, այդ թվում ՀՀ կառավարության պարտա՟վորություն՟ներիգծով մոտ 15.884 մլն ԱՄՆ դոլարի հիմնակա ն գումարի մարում եւ 9.44 մլն ԱՄՆ դոլարի տոկոսավճար: Հաշվի առ՟նելով վերը նշվածը, 2005 թվա՟կա՟նի վերջին ՀՀ ԱՊՊ կկազմի մոտ 1172 մլն ԱՄՆ դոլար:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացնելով արտաքին քաղաքականության գործունեությունն ապահովող միջոցները, նշեց, որ     նախատեսված է տրամադրել 8.395.5 մլն դրամ: Արտաքին քաղաքական  գերատեսչությանը կհատկացվի 6.402.1 մլն դրամ, որից  ԱԳ նախարարությանը սպասարկման ծախսերի համար կտրամադրվի 601.170.4 հազար դրամ,ՀՀ պետական արարողակարգի ծառայությանը ` 111.704.2 հազար դրամ, միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարները կկազմեն 1.157.774.3 հազար դրամ, ՀՀ  ռազմական կցորդների պա հպանմանը պետբյուջեից կհատկացվի 144.530.3 հազար դրամ, ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանմանը նախատեսվում է տրամադրել 3.812.784.7հազար դրամ եւ այլն:

Անդրադառնալով ոլորտին տրամադրված միջոցներին` արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը նշեց, որ նախարարությանը հատկացված գումարները թույլ կտան իրականացնել արդյունավետ արտաքին քաղաքականություն:


03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am