National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.11.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
15.11.2004
Հանդիպում խորհրդարանում

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի հանձնախմբին` դեսպան Ռոլանդ Վեգեների գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԽ-ում Հայաստանի պարտավորությունների կատարմանը, իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Նշվեց, որ Հայաստանը Ստրասբուրգում հաստատված ժամանակացույցով կատարում է իր պարտավորությունները եւ արդեն այս տարի հիմնական մասը կավարտի, սահմանադրական բարեփոխումները կավարտվեն 2005-ին: Կարեւորվեց Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ ժողովրդավարության խորացումը, որը կնպաստի եւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, եւ տնտեսական զարգացմանը: Ընդդիմության` խորհրդարանի օրենսդրական աշխատանքի վերադարձի առնչությամբ նշվեց, որ քայլեր են կատարվում փոխըմբռնման համար: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ վերսկսելու է քաղաքական կոնսուլտացիաները ընդդիմության հետ` գարնանային նստաշրջանում նրանց նիստերի դահլիճում տեսնելու հեռանկարով:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Ագոյի հանձնախմբի դեսպան Ռոլանդ Վեգեները կարեւորեց պարտավորությունների կատարումը իրենց ամբողջ ծավալով եւ երկրում քաղաքական համաձայնության կայացումը: Նա ԵԽ աջակցությունը հայտնեց տարածաշրջանային զարգացումներին եւ կարեւորեց երեք երկրների խորհրդարանների նախագահների երկխոսության կայացումը, որը կնպաստի համակարտությունների հաղթահարման համար բարերար մթնոլորտի ստեղծմանը:Դեսպանի կարծիքով` Հայաստանը մեծ աշխատանք է կատարել պարտավորությունների կատարման առնչությամբ, որը դրական գնահատականի է արժանացել եւ ԵԽԽՎ-ում, եւ ԵԱՀԿ-ում: Այժմ կարեւորվում է մնացած պարտավորությունների կատարումը` ժամանակային եւ բովանդակային համապատասխանությամբ ԵԽ-ի չափանիշներին, որի նախադրյալները առկա են, ինչպես համոզվել են Հայաստանում ունեցած տարբեր հանդիպումներից:

Հանդիպմանընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ունեցող նաեւ այլ հարցեր:


15.11.2004
Էստոնիայի նախագահը Ազգային ժողովում
Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը առանձնազրույց ունեցավ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Էստոնիայի Հանրապետության նախագահ Առնոլդ Ռյույտելի հետ: Աժ նախագահը կարեւորեց հայ-էստոնական միջպետական կապերի շրջագծում միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը  (երկու երկրների խոր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am