National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.07.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին, ով Հայաստանի Հանրապետությունում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:

Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Իոաննիս Տայիսին Հայաստանում պաշտոնավարման ժամանակաշրջանում իրականացրած արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը: Այս համատեքստում նա կարեւորել է նաեւ 2015 թվականի մարտի 24-ին ՀՀ Ագգային ժողովում Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարության ընդունումը:

Գալուստ Սահակյանը, խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս տնտեսության տարբեր բնագավառներում Հունաստանի հետ համագործակցության առավել խթանմանը ու ընդլայնմանը: Այս համատեքստում նշվել է, որ առեւտրատնտեսական կապերի ոլորտում կա դեռեւս չօգտագործված մեծ ներուժ:

ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ուրախությամբ նշել է, որ իր դիվանագիտական առաքելության տարիներին Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները գտնվել են բարձր մակարդակի վրա եւ հույս է հայտնել, որ հարաբերությունների կայուն զարգացումը հետայսու եւս կլինի շարունակական:

Իոաննիս Տայիսը շնորհակալություն է հայտնել ՀՀ Աժ նախագահին՝ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում խորհրդարանի կողմից ցուցաբերված աջակցության համար:

Հանդիպման ընթացքում երկկողմ կարեւորվել են միջխորհրդարանական հարաբերություների բարձր մակարդակը, խորհրդարանական բարեկամական խմբերի շփումներն ու փոխայցերը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am