National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.06.2016
Գալուստ Սահակյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 22-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է Ռամկավար ազատական կուսակցության բազմամյա պատմությանը, կարեւորել նրանց անցած ուղին, ձեռքբերումները եւ դերը Սփյուռքի հայապահպանության գործում: ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար կարեւորագույն հարցերի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում Սփյուռքի ներդրումը եւ այս համատեքստում կարեւորել ողջ հայության համատեղ ջանքերը:

Սերխիո Նահապետյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ կուսակցությունն իր գործունեությամբ այսուհետ եւս կնպաստի Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապերի ամրապնդմանը: Ըստ նրա՝ իրենք անում են հնարավորը, որպեսզի Սփյուռքում ապրող հայերը մշտապես հաղորդակից դառնան հայ մշակույթին, կրթությանն ու հոգեւոր արժեքներին:

Նա եւս կարեւորել է Սփյուռքի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում եւ վստահեցրել, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակական կլինեն:

Գալուստ Սահակյանը Սերխիո Նահապետյանից հետաքրքրվել է, թե ինչպիսին են կուսակցության հայաստանյան կառույցի հետ իրենց կապերն ու համագործակցությունը: Սերխիո Նահապետյանը նշել է, որ իրենք կուսակցության հայաստանյան կառույցի կողքին են եւ մշտապես պատրաստ են համագործակցել եւ աջակցել: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է կուսակցության` հայրենիքում եւ արտերկրում գործող կառույցների միջեւ համագործակցված աշխատանքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am