National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.06.2016
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Ղազախստանի դեսպանի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Լեւոն Մարտիրոսյանը եւ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք երկու երկրների միջեւ առկա հարաբերություններն առավել զարգացնելու գործում: Բարձր գնահատելով հայ-ղազախական բարեկամական առկա հարաբերությունները՝ ԱԺ փոխնախագահը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Այս համատեքստում կարեւորվել են փոխայցերը եւ խորհրդարանական մակարդակում շփումների ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը եւ կողմերից մեկի համար կարեւորություն ներկայացնող հարցերի շուրջ միմյանց սատարելու անհրաժեշտությանը:

Դեսպանը վստահեցրել է, որ կանի առավելագունը երկու բարեկամ երկրների կապերի առավել խորացման եւ գործնական շփումների ակտիվացման հարցում: Նա եւս կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների առավել խորացումն ու համագործակցության զարգացումը բոլոր բնագավառներում:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, կարեւորելով խորհրդարանական սերտ համագործակցության հեռանկարները, նշել է, որ այդ հարաբերությունները ձեւավորվել են նաեւ կին քաղաքական գործիչների ու խորհրդարանականների միջեւ՝ Եվրասիական կանանց ֆորումի շրջանակում եւ հույս հայտնել, որ դրանք կլինեն շարունակական:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանությանը, ԼՂ հիմնախնդրին եւ հայ-թուրքական հարաբերություններին:

Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ մեր ժողովրդի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պարզապես ցեղասպանության ճանաչում չէ. այն վերածվել է պայքարի, որպեսզի մարդկության հանդեպ նման հանցանքներն այլեւս երբեք չկրկնվեն: Տիկին Նաղդալյանը կարեւորել է այս հարցում միջազգային հանրության հստակ գնահատականը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել կրոնական անհանդուրժողականությանը, ահագնացող ահաբեկչությանը եւ ծայրահեղական դրսեւորումներին:

ԱԺ փոխնախագահը, նշելով, որ Հայաստանի իշխանությունները կողմնակից են բանակցությունների միջոցով խնդիրների լուծմանը, ընդգծել է, որ հայկական կողմը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մշտապես հանդես է եկել այդ դիրքորոշմամբ: Նա այդ շրջանակում անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին եւ այդ հարցում Թուրքիայի ոչ կառուցողական մոտեցմանը՝ հիշեցնելով, որ Թուրքիան շուրջ 25 տարի է շրջափակման մեջ է պահում Հայաստանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված ռազմական ագրեսիային` տիկին Նաղդալյանը խոսել է հարեւան պետության իշխանությունների կողմից մշտապես խրախուսվող այլատյացության քաղաքականության, հանցագործներին հերոսացնելու կոնկրետ դեպքերի մասին եւ շփման գծում ամեն օր գրանցվող բռնության եւ զոհերի առկայության մասին՝ այս համատեքստում ընդգծելով միջազգային հանրության կողմից հստակ եւ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ օրենսդրության ոլորտում փորձի փոխանակմանը, տարածաշրջանային խնդիրներին եւ այլ հարցերի:







29.05.2024
2023 թ. մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 23,4 տոկոսը. Վահե Հովհաննիսյան
2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխ...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

29.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատել Հայաստան-Բելգիա զարգացող հարաբերությունները: Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը...

29.05.2024
2018 թ. հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. ՀՀ վարչապետ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր ի...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am