National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.06.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 7-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելին եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում գործող Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակները համակարգող Թիմ Բ. Փիթերսին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել օրեր առաջ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը եւ նշել, որ բանաձեւի ընդունմամբ Գերմանիան մեկ անգամ եւս վերահաստատել է ժողովրդավարության սկզբունքներին իր հավատարմությունը:

ԱԺ փոխնախագահը կարեւորել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի բազմամյա գործունեությունը Հայաստանում: Էդուարդ Շարմազանովը, դրական գնահատելով հիմնադրամի համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ, նպատակահարմար է համարել առավել սերտացնել ԱԺ աշխատակազմի հետ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համագործակցությունը: Նա պատրաստակամություն է հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել տարբեր ծրագրերի իրականացման գործում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած պատերազմական գործողությունները, որի ընթացքում վայրագություններ եւ խոշտանգումներ են իրականացվել ոչ միայն հայ զինվորականների, այլեւ խաղաղ բնակիչների նկատմամբ: Էդուարդ Շարմազանովը հյուրերին է փոխանցել այդ վայրագություններն ապացուցող փաստաթղթեր: ԱԺ փոխնախագահը մեկ անգամ եւս նշել է, որ թե Հայաստանը, թե Լեռնային Ղարաբաղը ձգտում են խաղաղության եւ հակամարտության խաղաղ կարգավորման` հավատարիմ մնալով միջազգայնորեն ընդունված երեք հայտնի սկզբունքներին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը շարունակում է իր ռազմատենչ եւ անհեթեթ հայտարարությունները:

Կարեւորելով Գերմանիայի հետ հեռանկարային եւ ռազմավարական նշանակություն ունեցող համագործակցությունը` ԱԺ փոխնախագահը նաեւ էական է համարել այն հանգամանքը, որ այս տարի ԵԱՀԿ-ում նախագահում է Գերմանիան:

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելը, շնորհակալություն հայտնելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հանդիպման համար, ներկայացրել է այն ծրագրերը, որոնք հիմնադրամը նպատակադրվել է իրականացնել առաջիկայում: Նա մանրամասնել է, որ Հայաստանում նախատեսված է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք շարունակական են լինելու եւ հիմնականում  վերաբերում են երիտասարդությանը: Նա, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի երկրներում գործող Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակները համակարգող Թիմ Բ. Փիթերսը կարեւորել են ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության խորացումը, ինչպես նաեւ ԱԺ աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի իրականացումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am