National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.06.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանի ծննդյան օրվա առթիվ
1 / 1

«Հարգելի պարոն Հովհաննիսյան,

շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ:

Ձեր բազմամյա գործունեության ընթացքում մեծ հեղինակություն եք վաստակել թե որպես տաղանդավոր արվեստաբան եւ թատերագետ, թե որպես մտավորական: Դուք ոչ միայն մեծ ներդրում ունեք գիտության բնագավառում, այլեւ Ձեր աշխատությունների, հանրագիտարանային հոդվածների, հաղորդումների, այդ թվում` արվեստին, մշակույթին, լեզվին վերաբերող հանրամատչելի զրույցների միջոցով յուրատեսակ լուսավորչական առաքելություն եք իրականացնում հանրության մեջ:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ եւ ամենայն բարիք»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am