National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.05.2016
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ
1 / 3

Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլի եւ Ջուզեպպե Գալատիի հետ:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին մանրամասն ներկայացրել է առաջին ընթերցմամբ ընդունված «Ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ քննարկման փուլերը: Նրա գնահատմամբ՝ աշխատանքային բազմաթիվ քննարկումների եւ հանդիպումների արդյունքում ներկայացված նախագիծն էականորեն բարեփոխվել է: Պարոն Սահակյանն ընդգծել է, որ իշխանությունները համագործակցել են ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների հետ, ընդդիմության առաջարկով քննարկումներ են կազմակերպվել նաեւ 4+4+4 ձեւաչափով: Այդ համագործակցության արդյունքում բազմաթիվ առաջարկներ արդեն իսկ ընդգրկված են նախագծում: Նա ընդգծել է, որ ԸՕ-ի նախագծի վերաբերյալ քննարկումները դեռեւս շարունակվում են:

Խոսելով ընդդիմության 5 հիմնական առաջարկների մասին՝ պարոն Սահակյանն ասել է, որ գրեթե բոլոր առաջարկների հետ կապված կամ փոխհամաձայնություն է ձեռք բերվել կամ իշխանության կողմից այլընտրանքային տարբերակ է առաջարկվել: Նա անդրադարձել է էլեկտրոնային համակարգով ընտրողի գրանցման առանձնահատկություններին եւ մանրամասներ ներկայացրել այդ գործընթացի վերաբերյալ: Խոսելով ընդդիմության առաջարկած՝ քաղաքացիների կողմից ընտրություններին մեկ միասնական փաստաթղթով մասնակցության վերաբերյալ՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ իրենք դեմ չեն գաղափարին, սակայն այս փուլում դա տեխնիկապես անհնար է:

Հյուրերի խնդրանքով՝ պարոն Սահակյանը մանրամասներ է ներկայացրել ԸՕ-ի նախագծով կոալիցիաների կազմման, ընտրությունների երկրորդ փուլի անցկացման, ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների համարների հրապարակման վերաբերյալ:

Ալան Միլը կարեւորել է ընտրական գործընթացների ճիշտ կազմակերպումը եւ ընտրակեղծիքների նվազեցումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am