National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.05.2016
Տեղի է ունեցել Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստը
1 / 5

Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում աշխատանքն է սկսել Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստը, որին ներկա է եղել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը՝ Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Նիստին  ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ԱԺ պատգամավորներ:

Նշենք, որ Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամները Հայաստանի 4 բուհերի մոտ 60 ֆրանկոֆոն ուսանողներ են:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով նիստի մասնակիցներին, նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունն ու հիմնարար ազատությունները, քրիստոնեական արժեքները համարվում են գերակա ուղղություններ:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այսօր աշխարհն ապրում է ծանր ժամանակներ: Ուստի, ըստ Էդուարդ Շարմազանովի, ֆրանկոֆոն երկրների, ինչպես նաեւ ֆրանկոֆոնիայի արժեքը կրող պատգամավորների նպատակը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանությունը եւ պայքարն ահաբեկչության դեմ: Այս համատեքստում պարոն Շարմազանովն անդրադարձել է Բրյուսելի եւ Փարիզի ահաբեկչություններին, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրին:

Երիտասարդներին մաղթելով բեղմնավոր աշխատանք՝ Էդուարդ Շարմազանովը եւս մեկ անգամ շեշտել է, որ նրանք պետք է պատրաստ լինեն դիմակայելու առկա մարտահրավերներին:

Ողջույնի խոսքերով հանդես են եկել Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը, Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Նիստի ավարտին ընդունվել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հռչակած սկզբունքներին եւ նպատակներին ու հետագա գործունեությանը վերաբերող հռչակագիր:

Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին Դակկարում (Սենեգալ) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո, որի գլխավոր թեման երիտասարդությունն էր` որպես խաղաղության վեկտոր եւ զարգացման դերակատար, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ ֆրանկոֆոնիայի սեկցիան՝ Մարգարիտ Եսայանի գլխավորությամբ, Ֆրանկոֆոնայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի հետ համագործակցության արդյունքում նախաձեռնել էր Հայաստանի երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի ստեղծման նախագիծը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am