National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.05.2016
Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության տնտեսագիտական բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 1-3.1.-35.1)

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

* ունի բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային.

* պաշտոնի անձնագրով նախատեսված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

* ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

* համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ.

* առնվազն մեկ օտար լեզվի (կարդում է եւ կարող է բացատրվել) տիրապետում.

* անհրաժեշտ կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:


* * *

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 17 մայիսի 2016թ.:

Մրցույթը կկայանա 2016թ. հունիսի 3-ին, ժամը 11:00-ին ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (հեռ. 011 513-460):

* * *

Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

* պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

* արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

* մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:


06.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am