National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
26.04.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մանրամասներ են ներկայացրել գարնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ
1 / 3

Ապրիլի 26-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը, որտեղ մանրամասներ են ներկայացվել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: Ասուլիսին մասնակցել են պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը եւ Նաիրա Կարապետյանը:

Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն արդյունավետ է գնահատել հայկական պատվիրակության աշխատանքը եւ նշել, որ պատվիրակությունն աշխատել է խիստ ծանրաբեռնված օրակարգով. եղել են տասնյակ հանդիպումներ ազգային պատվիրակությունների ներկայացուցիչների հետ, աշխատել են քաղաքական խմբերում եւ հանձնաժողովներում: Պատվիրակությունը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է ապրիլի առաջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ողջ իրականությունը, պարզաբանվել է, թե ով է եղել նախահարձակ, որն է եղել հարձակման նպատակը, ինչպիսի արգելված զենքեր են օգտագործվել, որքան զոհեր են եղել քաղաքացիական բնակչության շրջանում եւ այլն: Ներկայացվել են միջազգային իրավունքի եւ հումանիտար իրավունքի խախտման դեպքերը, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ին անդամակցելիս Ադրբեջանի ստանձնած մոնիտորինգային պարտավորությունների խախտումները: Բաժանվել են նաեւ գրքույկներ, որոնցում ներկայացվել են հակառակորդի վայրագություններն ապացուցող լուսանկարներ եւ այլ նյութեր, որոնց մի մասն, ի դեպ, պատվիրակությունը վերցրել է ադրբեջանական կայքերից:

Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ՝ պատվիրակությունը լրջագույն աշխատանք է կատարել, բազմաթիվ հանդիպումներում ներկայացրել ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ իրականությունը: Անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության գործողություններին՝ Նաիրա Զոհրաբյանը համոզմունք է հայտնել, թե Ադրբեջանի բոլոր քայլերը տանում են դեպի խնդրի ռազմական հանգուցալուծում, ինչի վկայությունն են նաեւ ամենօրյա կրակահերթերն ու զոհերը: Պատգամավորն անհրաժեշտ է համարել շարունակել միջազգային հանրության իրազեկումը Ադրբեջանի հրահրած վայրագությունների մասին:

Պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը տեղեկացրել է, որ պատվիրակության անդամներն ունեցել են բազմաթիվ ելույթներ, դրանցում հիմնականում խոսել ապրիլյան իրադարձություններից, ԵԽԽՎ պատվիրակներին ներկայացրել խոշտանգումների ենթարկված զոհերի լուսանկարներ, որոնք շոկի են ենթարկել բազմաթիվ պատվիրակների:

Պատգամավորները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am