National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.04.2016
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին
1 / 1

«Գլոբալ ֆորումի հարգարժան մասնակիցներ,

համաշխարհային երկրորդ պատերազմից հետո աշխարհի քաղաքական գրականության մեջ տարածված տերմիններից մեկը «Ցեղասպանություն»-ն է: Համաշխարհային երկու պատերազմները պատճառ դարձան, որպեսզի միջազգային հանրությունը ավելի լուրջ ուշադրություն դարձնի այդ երեւույթին դիմագրավելու եւ նրա դեմ պայքարելու մեխանիզմներին:

Ցեղասպանությունը համարվում է միջազգային ամենազազրելի հանցագործություններից մեկը, այսպես ասած «crime of the crime», որը խոր ազդեցություն է գործել մարդկային խղճի վրա: Այն իր մեջ ներառում է ծանր հանցագործությունների գրեթե ամբողջ ցուցակը` սպանություն, բռնաբարություն, երեխաների սպանություն, ստրկավաճառություն, բռնի տեղահանում, ուրիշի գույքին ապօրինի տիրացում կամ ոչնչացում, մշակութային արժեքների ոչնչացում եւ այլն. մի խոսքով` այն իր մեջ ներառում է համարյա ամբողջ քրեական օրենսդրությունը:

Ցեղասպանությունը, իսկ որոշ երկրներում նաեւ ցեղասպանության ժխտումը, ընդգրկված է քրեական օրենսդրություններում: Ուստի ցեղասպանությունը նախ եւ առաջ ոչ թե պատմական երեւույթ է, այլ իրավական խնդիր: Հետեւաբար հանցագործության համար պատասխանատվության ենթարկելը պետք է հանդիսանա մարդկության առաջնային խնդիրներից մեկը, որի նպատակն է սոցիալական արդարության վերականգնումը եւ նմանատիպ հանցագործությունների կանխումը:

Ինչպես առանձին անձանց սպանությունը, այնպես էլ ցեղասպանությունը չի կարող որեւէ կերպ արդարացվել ինչ-ինչ դրդապատճառներով: Մի ամբողջ ժողովրդի սպանությունը եւ, թերեւս ամենասուրբ իրավունքից` կյանքի իրավունքից զրկումը, ուղղված է ոչ միայն զոհ դարձած ժողովրդի, այլեւ համայն մարդկության դեմ` վտանգի տակ դնելով ցանկացած ժողովրդի կամ նրա մի մասի գոյության, կյանքի եւ արժանապատվության իրավունքը:

Ցեղասպանությունների ժխտման քրեականացումը երբեմն գնահատվում է որպես խոսքի ազատության սահմանափակում: Սակայն խոսքի ազատության իրավունքը չպետք է ուղղված լինի այլ իրավունքների ոչնչացմանը կամ արժեզրկմանը, իսկ ցեղասպանության ժխտումը ոտնահարում է միջազգային բոլոր հումանիտար արժեքները եւ ոտնահարում ցեղասպանության զոհ դարձածների ու նրանց հետնորդների արժանապատվության, սոցիալական արդարության վերականգնման իրավունքները:

Ցավոք, ցեղասպանությունների դեմ պայքարը ժամանակակից աշխարհում չափից ավելի քաղաքականացված է, որը հնարավորություն չի տալիս իրագործել ժխտողականության դեմ պայքարի, սոցիալական արդարության եւ խեղված իրավունքների վերականգնման, ինչպես նաեւ ցեղասպանության վտանգի տակ հայտնվող ազգային եւ կրոնական փոքրամասնությունների արդյունավետ պաշտպանության ու անվտանգության հարցերը: Ցեղասպանություն վերապրած ժողովուրդները, կարծում եմ պետք է զգան համաշխարհային հանրության միանշանակ աջակցությունն այս հարցում, թեկուզեւ դա միայն իրենց խնդիրը չէ: Մենք շատ հաճախ ենք լսում խորհրդարանական հարթակներում, որ պետք է պայքարել ցեղասպանությունների կանխարգելման համար եւ պետք է միավորել ջանքերը: Ժամանակակից աշխարհի ուշադրության հարց է միասնական անվտանգությունն ու օրեցօր ահագնացող սպառնալիքների դեմ պայքարը, պետությունների հակաահաբեկչական ջանքերն ու դրանց միավորման անհրաժեշտությունը: Եվ տրամաբանական է, որ այս պարագայում պետք է ճանաչվեն ու դատապարտվեն բոլոր տիպի ցեղասպանական հանցագործությունները: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում, մենք հաճախ են լսում հետեւյալը «այո հայոց ցեղասպանությունը եղել է, մենք դա չենք ժխտում, բայց մենք ունենք լավ հարաբերություններ Թուրքիայի հետ»: Իսկ ինչ է այն մի քանի տասնյակ պետություններն, ովքեր ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, չունեն արդյոք լավ հարաբերություններ թուրքիայի հետ: Կամ ներկայումս ի՞նչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի շուրջ, արդյո՞ք դա ցեղասպանության սպառնալիք չէ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի բնակչության նկատմամբ: Կամ այն ինչ տեղի է ունեցել եւ շարունակվում է ունենալ Մերձավոր Արեւելքում ԴԱԵՇ-ի կողմից ցեղասպանական ակտեր չեն այնտեղ բնակվող կրոնական փոքրամասնությունների նկատմամբ:

Հարգելի գործընկերներ, ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարում եթե մենք դատապարտումն ու ժխտողականությունը դարձնենք քաղաքական նպատակահարմարության հարց եւ դրանով պարարտ հող ստեղծենք, ուրեմն պետք է նաեւ պատրաստ լինենք նոր հնարավոր ցեղասպանական ակտերի: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե որ ազգին, կամ էթնիկ խմբին այն բաժին կհասնի:

Անվտանգ ու խաղաղ ապրելն այսօր դարձել է բոլոր ժողովուրդների ու պետությունների առաջնահերթությունը: Մարդկության պատմությունը արյան գնով հաղթահարել է բազմաթիվ էջեր, ինչպիսիք են Օսմանյան կայսրությունը, որը չարիք դարձավ հույների, ասորիների, հայերի, Փոքր Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի մյուս ժողովուրդների համար, ֆաշիզմը՝ որը չարիք դարձավ հրեաների եւ եվրոպայի շատ ժողովուրդների համար, տարբեր տիպի ռեժիմներն ու ահաբեկչական խմբավորումները, որոնց գործողությունների թիրախում հայտնվեցին Դարֆուրի, Կամբոջայի, Ռուանդայի ժողովուրդները եւ այսօր էլ շարունակում են գտնվել տարբեր ազգային ու կրոնական փոքրամասնությունները Մերձավոր Արեւելքում:

Սրանք մարդկության պատմության կողմից բացթողնված, կամ որոշ դեպքերում ցավոք անտեսված էջեր են, որոնց անդրադառնալը մեծ անհրաժեշտություն է:

Հարգելի բարեկամներ, երեւանյան գլոբալ ֆորումի այս հարթակը ժամանակի ընթացքում կարող է դառնալ միջազգային կարեւոր հարթակներից մեկը, որն ունի հստակ ու անհրաժեշտ առաքելություն՝ հանուն խաղաղ ու անվտանգ գոյակցության: Ոչ մի ժողովուրդ այսօր ապահովագրված չէ սպառնալիքներից ու ոտնձգություններից, հետեւաբար բոլորն էլ ունեն համատեղ գործելու, միմյանց հասկանալու եւ միասին պայքարելու անհրաժեշտություն»:


03.06.2024
Ալեն Սիմոնյանը Լյուբլյանայում մասնակցել է Հայաստան-Սլովենիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը
Պաշտոնական այցով Լյուբլյանայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին մասնակցել է Հայաստան-Սլովենիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Սլովենիայի Հան...

03.06.2024
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԱԺ 2023 թ. պետական բյուջեի կատարողականը
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է ԱԺ 2023 թվականի բյուջեի կատարողականը: Հաշվետու տարում Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7,067,172,500 դրամ: Աշխատակ...

03.06.2024
Քննարկվել են ՀՀ վարչապետի եւ նախագահի աշխատակազմերի 2023 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունները
2023 թվականին ՀՀ վարչապետի աշխատակազմը շարունակել է բարելավել պետական ապարատի աշխատանքները` հնարավորինս կիրառելով թվային գործիքներ. ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ 2023 թվականին վարչապետի աշխատակազմին 11 ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 22,2 մ...

03.06.2024
Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական 12 մարմինների` 2023 թ. իրականացրած ծրագրերի ֆինանսական ցուցանիշները
Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետական 12 մարմինների՝...

03.06.2024
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կատարողականը 2023 թ. կազմել է 97.5 տոկոս
2023 թվականին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարարությունը ծախսել է 705.6 մլրդ դրամ, ինչն ավելի է եղել 2022 թվականի հատկացումից 15 տոկոսով: Տարվա պլանը եղել է 653.7 մլրդ դրամ, սակայն այդ միջոցներն ավելացվել են՝ պայմանավորված ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանմամբ: Տարվա ընթացքում իրակ...

03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

03.06.2024
Ներկայացվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին գործել է իրավական կարգավորումների համաձայն հաստատված եւ երեք մասից բաղկացած գործունեության ծրագրի հիման վրա. ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 3-ի նիստում: Կառույցի ղեկավարը ...

03.06.2024
ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն եւ բարելավել ենթակառուցվածքները, խթանել տարածաշրջանային զարգացումն Ասիայի եւ Օվկիանիայի տարածաշրջանում. ...

03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...

03.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am