National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
30.03.2016
Հանձնաժողովի նիստում
1 / 1

Մարտի 30-ին տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը Արտակ Դավթյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է որպես հիմնադրի, լիազոր մարմնի ներկայացուցիչ՝ բուհի կառավարման խորհրդի կազմում չնշանակել քաղաքական եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքական կուսակցության կառավարման մարմինների անդամներին: Օրենքի նախագծի հեղինակը նշել է, որ այս նախագիծը կնպաստի բարձրագույն կրթության ոլորտի ապաքաղաքականացմանը:

ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը ներկայացրել է ՀՀ կառավարության տեսակետը եւ նշել, որ նախարարությունը կիսում է հասարակության մտահոգությունը, եւ առաջիկայում նախատեսվում է բուհերի կառավարման ապարատի վերանայում: Ըստ Կարինե Հարությունյանի՝ բացառել պետական պաշտոնյաների ներկայությունը բուհերի կառավարման խորհրդում ճիշտ չէ, սակայն կարեւոր է կառավարման խորհրդի ճիշտ համամասնություն սահմանելը: Տիկին Հարությունյանը նշել է, որ ՀՀ կառավարության նախաձեռնած օրենսդրական առաջիկա փոփոխություններով կվերանայվեն բուհերի կառավարման խորհուրդների համամասնությունը եւ իրավասությունները. փոփոխությունների նախագիծը կհստակեցնի բազմաթիվ հարցեր:

Քննարկման արդյունքում Թեւան Պողոսյանն առաջարկել է օրենքի նախագիծը հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am