National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.03.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Լեհաստանի դեսպանին
1 / 1

Մարտի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն:

Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ-լեհական հարաբերություննները զարգանում են բնականոն հունով եւ դեռ խորացման ներուժ ունեն: Այս հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է խորհրդարանական ձեւաչափով փոխհարաբերությունների ամրապնդումը եւ փոխայցերը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է Լեհաստանի հավասարակշիռ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եւ 2005 թվականին Լեհաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման ընդունումը:

Էդուարդ Շարմազանովը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Լեհաստանի կողմից քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնք նախատեսված է անցկացնել ապրիլին:

Դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ լեհ-հայկական հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգանալու հնարավորություն ունեն: Դեսպանը նշանակալի է համարել 650 տարվա պատմություն ունեցող հայ համայնքի ներկայությունը Լեհաստանի առաջընթացի եւ քաղաքակրթության զարգացման գործում: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ հաջորդ տարի Լեհաստանում նախատեսվում է տոնել այդ փաստը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am