National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.2.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29
 
16.02.2016
Խորհրդարանական լսումներ` «Դեղերի մասին» եւ կից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
1 / 4

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 16- ին կազմակերպել էր «Դեղերի մասին» եւ կից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարարության, դեղ արտադրող, ներկրող եւ իրացնող կազմակերպությունների, առողջապահական միջազգային կազմակերպությունների եւ ասոցիացիաների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է «Դեղերի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ, հաշվի առնելով փաթեթի կարեւորությունը, ինչպես նաեւ առաջին ընթերցման ժամանակ ի հայտ եկած խնդիրները՝ հանձնաժողովն անհրաժեշտ է համարել նախագծերը կրկին քննարկել բոլոր կողմերի հետ:

«Դեղերի մասին» եւ կից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթով կարգավորվում են նախորդ տարիներին ի հայտ եկած բազմաթիվ խնդիրներ, բացթողումներ, որոնք առկա են դեղերի շրջանառության շուկայում: Մասնավորապես, օրենսդրական փաթեթով սահմանվում են դեղերի շրջանառության բնագավառի առանցքային հարաբերությունները, դեղերի շուկայում պետական քաղաքականության սկզբունքները` որպես հիմնական նպատակ ունենալով դեղերի ֆիզիկական եւ ֆինանսական մատչելիության եւ դեղապահովման ոլորտում սոցիալական արդարության ապահովումը: Առաջին անգամ սահմանվում է դեղերի գների պետական կարգավորման քաղաքականությունը, ինչպես նաեւ՝ դեղերի շրջանառության բոլոր փուլերը` սկսած դեղի ստեղծումից մինչեւ գովազդ եւ իրացում: Այս ամենից բացի` նախատեսվում է դեղերը դեղատներից վաճառել դեղատոմսերով եւ հայերեն ներդիրով:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրել է, որ կառավարությունը նպատակ ունի կարգավորել դեղերի շուկան, ստեղծել ու զարգացնել ինստիտուցիոնալ կառույցներ, ապահովել դեղերի արտադրության, ներմուծման, իրացման, բաշխման եւ օգտագործման ընթացակարգեր:

Փոխնախարարն անդրադարձել է նախագծերի փաթեթով կարգավորվող դեղերի շրջանառության ու շուկայի, դեղերի ստեղծման, մշակման, գների պետական կարգավորման, գրանցման, կեղծ եւ չգրանցված դեղերի արտադրության, ներմուծման, մեծածախ եւ մանրածախ իրացման կարգավորման հարցերին:

Նա նշել է, որ փաթեթի՝ առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ արված բազմաթիվ առաջարկներ ընդունվել են: Անդրադառնալով դեղատուփերում ներդիր-թերթիկի առկայության հարցին՝ Սերգեյ Խաչատրյանը տեղեկացրել է, որ գրանցված դեղի հայերենով ներդիր-թերթիկի բացակայությունը հիմք չէ ներմուծումը մերժելու համար, սակայն հայերեն առկայությունը պարտադիր է լինելու:

Ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել զեկուցողին, որոնք հիմնականում վերաբերել են մեր երկրում դեղերի գնային քաղաքականությանը, ներկրմանն ու որակյալ, անվտանգ դեղերով ապահովմանը:

Ամփոփելով հորհրդարանական լսումները՝ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ փաթեթի՝ մինչեւ երկրորդ ընթերցմամբ քննարկումը բոլոր առաջարկները մեկ անգամ եւս կքննարկվեն:


16.02.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Փետրվարի 16-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվել է Հրանտ Բագրատյանի հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմ...

16.02.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ուսանողների հետ
Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի մի խումբ ուսանողների հետ: ԱԺ փոխնախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով. մոտ երկու ժամ տեւած եւ անկաշկանդ մթնոլորտում ընթացած ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am