National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.02.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ելույթը Ազգային ժողովի նիստում
1 / 1

Հարգելի գործընկերներ,

անցյալ շաբաթ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձեւ, որոնք յուրատեսակ փորձաքար դարձան եվրոպական այդ կառույցի համար: Ըստ էության, իրականությունը խեղաթյուրող, ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցային գործընթացն արգելակող այդ բանաձեւերը դրանց հեղինակների կողմից փորձ էին՝ վարկաբեկելու եվրոպական այդ բարձր հարթակը եւ միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելու միջազգային հանրությանը: Դրանք նաեւ ուղղակի ու անուղղակի փորձ էին ստվերելու, թերագնահատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը մասնակից դարձնելու մի կառույց, որը նման գործառույթ ու լիազորություն չունի: Մինչդեռ բանաձեւերի քննարկմանը նախորդած իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս մեկ անգամ հիշեցրել էին ԵԽԽՎ-ին եւ միջազգային ու տարածաշրջանային մյուս կազմակերպություններին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի լուծման ու բանակցությունների միակ ձեւաչափն է: Նրանք հորդորել էին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը: Իսկ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստում ընդունված հայտարարության մեջ նշվում էր. «Եվրախորհրդարանն արձանագրել է, որ «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է»:

Այդ բանաձեւերի քննարկմանը նախորդած գործողությունները եւ քննարկումների արդյունքները ցույց տվեցին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իսկապես ուժեղ զենք է, որը երբեք չի կորցնում իր կարեւորությունը, եւ որը մենք կարող ենք խելամտորեն օգտագործել: Ընդ որում, խոսքը վերաբերում է թե մեր պատվիրակության անդամներին, թե նրանում չընդգրկված մեր գործընկերներին: Այդ կապակցությամբ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր պատգամավորներին, ովքեր այս ընթացքում իրենց գործընկերների հետ քննարկումներում, միջազգային տարբեր կառույցներում եւ ձեւաչափերում արժանապատվորեն ներկայացրեցին հիշյալ բանաձեւերում արծարծված հարցերի իսկությունն ու ենթատեքստերը, դրանց շարժառիթները, դրդապատճառներն ու հնարավոր հետեւանքները:

Հարգելի գործընկերներ,

ԵԽԽՎ-ում քննարկված հիշյալ երկու բանաձեւերը, իրենց ոչ հայանպաստ բովանդակությամբ հանդերձ, գործողությունների առումով որոշակի բարերար ազդեցություն ունեցան՝ եւս մեկ անգամ փաստելով միասին գործելու մեր կարողությունը եւ համատեղ ջանքերով արդյունքի հասնելու ներուժը: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն խորհրդարանական ուժերին, ի պատիվ որոնց պետք է ասեմ, որ միջկուսակցական հարաբերություններն ու տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսակետները, անհամաձայնությունները եւ նաեւ վիճաբանությունները չխանգարեցին նրանց համատեղել ջանքերն ընդդեմ հակահայ դրսեւորումների, հանուն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների: Իրենց գործողություններն ու հնարավորությունները նույն ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ծառայեցրին պետական եւ ոչ պետական կառույցները, հասարակական ու ոչ կառավարական կազմակերպությունները, կառավարող ու ընդդիմադիր, նրանց գործընկեր ու հակընդդեմ կուսակցությունները, մի խոսքով՝ քաղաքացին ու պետությունը: Շնորհակալ լինելով նրանց բոլորին՝ նաեւ երախտագիտությունս եմ ուզում հայտնել սփյուռքի մեր հայրենակիցներին ու կազմակերպություններին, որոնք այս դեպքում եւս իրենց հայանպաստ գործողություններով սատար ու պատվար էին Հայաստանին ու Արցախին:

Հարգելի գործընկերներ,

անկախ քվեարկության արդյունքներից՝ ԵԽԽՎ թե հիշյալ, թե ընդհանրապես որեւէ բանաձեւ պետք չէ դիտարկել հաղթանակի կամ պարտության տեսանկյունից, մանավանդ որ, ինչպես ասում են՝ պարտությունը որբ է, իսկ հաղթանակը բազում տերեր ունի: Փաստն այն է, որ մենք կարողանում ենք գիտակցել մեր ուժը եւ այն միասնաբար օգտագործել ի շահ երկրի: Թեպետ կեղծիքը մնում է կեղծիք, անկախ իր ծավալից, այդուհանդերձ, այն, որ բոլորիս ջանքերի արդյունքում եվրոպական կարեւորագույն հարթակներից մեկում ձախողվեց այսպես կոչված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» մտացածին վերնագրով ու կեղծ բովանդակությամբ զեկույցը, վկայում է, որ ԵԽԽՎ-ում բոլորը չէ, որ իրականությունը տեսան Բաքվի նավթային աշտարակից: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԽԽՎ բոլոր այն պատգամավորներին, ովքեր ձեռնպահ մնացին այդ կառույցը վարկաբեկող գործողություններից ու մտածելակերպից, այն հակաճշմարտության եւ շահախնդրության ամբիոնի վերածելուց, գայթակղություն, որին սակայն չկարողացան դիմադրել թե այդ բանաձեւերի հեղինակները, թե դրանց կողմ քվեարկած պատգամավորները: Հենց դրա արդյունքն էր այն, որ քննարկված բանաձեւերից մեկը, այդուհանդերձ, ընդունվեց: Սակայն կարծում եմ, որ դա չպետք է դարձնել քաղաքական ու քաղաքագիտական էժանագին շահարկումների առարկա, առավել եւս՝ վերածել անմաքուր, անազնիվ խաղերի: Մենք պետք է կարողանանք աշխատել ավելի ջանասիրաբար, ավելի նվիրված եւ որեւէ բան ավելի բարձր չհամարել երկրի ու ժողովրդի, Հայաստանի ու Արցախի, հայության շահից: Պետք է շարունակենք մեր միասնական գործունեությունն ու գործողությունները առանց ընկրկելու, ոչ թե ետ, այլ առաջ նայելով: Մեր երկիրը բոլորիս համախմբված, համատեղ աշխատանքի կարիքն ունի թե' խաղաղ, թե' ռազմական ճակատներում, թե' ներքին, թե' արտաքին խնդիրների լուծման ճանապարհին:


05.06.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին աշխատանքային ճաշի շրջանակում հանդիպել է Սլովենիայի Հանրապետության խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ «Քաղաքաց...

05.06.2024
Հարկային արդյունավետ վարչարարություն իրականացնելուն միտված օրենսդրական նախաձեռնություն
Նախագծերի փաթեթի ընդունմամբ կկանոնակարգվեն հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները, կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր` հարկային մարմնին հարկային հսկողո...

05.06.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական փոփոխությունները` այստե...

05.06.2024
Խաղային ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով նախաձեռնության կարգավորման հիմքում խաղային ոլորտի հստ...

05.06.2024
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 5-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Արդարադատության նախարարության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցիչներ: Քննարկումներն ընթացել են Ազգային ...

05.06.2024
Խորհրդարան է այցելել Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը
Կարեւորում ենք Ֆրանսիայի հետ համագործակցությունը բոլոր մակարդակներում: Ուրախ ենք, որ Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական կապերը եւս դինամիկ զարգանում են: Անգնահատելի է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը` ողջունելով Ֆրա...

05.06.2024
Առաջարկվում է ներդնել պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ
«Պետական տուրքի մասին» եւ կից օրենքներում փոփոխությունների եւ լրացումների նպատակը պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրումը եւ պետական մարմինների միջեւ պետական տուրքի գծով տեղեկատվության փոխանակման ու հաշվառման էլեկտրոնային գործընթացի կատարելագործումն է: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հան...

05.06.2024
Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2023 թ. բյուջեի կատարողականի քննարկումները
Հաշվետու տարում նախարարությունն իրականացրել է 20 ծրագիր՝  203 միջոցառմամբ: Սկզբնական հաստատված պլանը եղել է 250 մլրդ 268 հազար դրամ, տարեկան ճշտված պլանը կազմել է 232 մլրդ 998 մլն դրամ, փաստացի ծախսերը՝ 218 մլրդ 780 մլն դրամ: Ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 93.9 տոկոս, նախորդ տարվա ...

05.06.2024
Քննարկվել է պետական գույքի մասնավորեցման գործընթացին վերաբերող նախաձեռնությունը
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կ...

05.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ Հայաստանը կմիանա ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին
Նախագծի ընդունմամբ կմիանանք ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին: Առաջին փոխանակումը նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ին. այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստում առաջին ընթերց...

05.06.2024
Հարցի քննարկումը հետաձգվել է
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստի օրակարգում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծն էր: Հարցի քննարկումը հետաձգվել է զեկուցողի՝ Հայաստանում չլին...

05.06.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Հունիսի 5-ին՝ ժամը 12:00-ին, 114 սրահում նիստ կգումարի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Հունիսի 7-ին՝ ժամը 10...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am