Հունվարի 29-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 164 հարց եւ 41 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 133 հարց, 40 միջազգային պայմանագիր:
ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ փետրվարի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կքվեարկվեն ԱԺ փետրվարի 1-ի նիստում: