National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.12.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Կորեայի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պակ Նո Փյոկին:

Ողջունելով նորանշանակ դեսպանին` Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք` հույս հայտնելով, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների խորհրդարանական կապերի խորացմանը:

Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը 2011 թվականին ԱԺ լիագումար նիստերի դահլիճի տեխնիկական վերազինմանն աջակցելու համար: Գալուստ Սահակյանն իր երախտագիտություն է հայտնել Կորեայի Հանրապետության խորհրդարանի ընդունելությունների սրահում Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված ցուցադրության համար: ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-կորեական միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը եւ խորացմանը: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է նաեւ Կորեայի հետ առեւտրատնտեսական, մշակութային, կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը:

Պակ Նո Փյոկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ կանի ամենը միջպետական հարաբերությունները զարգացնելու եւ խթանելու համար:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ դեսպանը նշել է, որ Կորեայի ՀանրապետությունըԼեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում:

Դեսպանը եւս կարեւորելով մշակույթի ու կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը՝ հույս է հայտնել, որ 2014 թվականի հուլիսի 4-ին Սեուլում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կորեայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի, սպորտի եւ կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը Հայաստանի խորհրդարանը կվավերացնի:

Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ հավասարակշիռ դիրքորոշում ունենալու համար:

Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի փոխայցերը եւ միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցությունը:


29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am