National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.12.2015
Բաց դաս խորհրդարանում
1 / 4

ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 10-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Բաց դասը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Հանդիպումից առաջ հյուրերը նախ շրջել են Ազգային ժողովի շենքում, եղել են նիստերի դահլիճում եւ հետեւել պատգամավորների աշխատանքին:

Հանձնաժողովի նախագահը, ողջունելով հյուրերին, առաջարկել է մի փոքր շեղվել ընդունված կարգից եւ այս անգամ չներկայացնել ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակարգն ու գործունեության ոլորտները՝  սպասելով դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի վերջնական արդյունքներին: Պարոն Դավթյանը հորդորել է հանդիպումն անցկացնել հարցուպատասխանի ձեւաչափով:

Ուսանողներն իրենց հարցերն են ուղղել պատգամավորին, որոնք վերաբերել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ուսումնական հաստատությունների մասնակցությանը, հայ կանանց եւ աղջիկների՝ ՀՀ զինված ուժերում ներգրավվածությանը, ուսման վարձավճարներին, զորամաս-ուսումնական հաստատություն համագործակցությանը, հայ-թուրքական եւ ռուս-թուրքական հարաբերություններին եւ այլն:

Այցի ավարտին հյուրերն ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am