National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.12.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության անդամներին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 10-ին ընդունել է «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության անդամներին:
 Կազմակերպության անդամները Երեւան են այցելել Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թեւի հրավերով: ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն այս տարվանից անդամակցում է միջազգային ուսանողական կառույցին: Նշենք, որ «Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ» կազմակերպության հավաքին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել շուրջ քսան երկրի պատվիրակներ:

Ողջունելով եվրոպացի ուսանողներին  խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Ազգային ժողովում ներկայացված երեք կուսակցություններ ԵԺԿ անդամ են: ԱԺ նախագահը կարեւորել է ուսանողների ներգրավվածությունը ժողովրդավարական կառույցներին եւ նշել, որ ծանոթ է կազմակերպության ծրագրերին եւ հայ ուսանողների հետ համագործակցության հեռանկարներին:

ԱԺ նախագահի խոսքով՝ մեծ դերակատարություն ունեն երիտասարդները երկրի կայացման, պետականաշինության ու հզորացման գործում: Խոսելով հայ երիտասարդների մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Հայաստանի քաղաքական օրակարգում մեծ տեղ է հատկացված երիտասարդությանը: Պետական կառավարման տարբեր բնագավառներում աշխատում են բանիմաց ու կիրթ երիտասարդներ»: ԱԺ նախագահի կարծիքով՝ աշխարհին անհրաժեշտ են նոր ծրագրեր, նոր մտածողություն, որոնք ստեղծողն ու իրականացնողը երիտասարդներն են:

Խոսելով օրեր առաջ Հայաստանում կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի մասին՝ Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ պետությունն անցում է կատարում ավելի ժողովրդավարական մոդելի, եւ մեծ հնարավորություններ են ստեղծվում երիտասարդների համար՝ մասնակից դառնալու երկրում կատարվող կարեւորագույն իրադարձություններին, պետականաշինության գործընթացին:

Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը սիրով պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Սահմանադրության փոփոխություններին, երկրում իրականացվող երիտասարդական ծրագրերին, երիտասարդների ներգրավվածությանը պետության հասարակական եւ քաղաքական կյանքին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am