National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.12.2015
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հիմնադրման 95-ամյակի առթիվ
1 / 1

Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին, ողջ աշխատակազմին ու շրջանավարտներին` բուհի հիմնադրման 95-ամյա հոբելյանի առթիվ:

Այս հոբելյանի հետեւում հարուստ տարեգրություն է, իրենց գործին, բժշկի երդմանն ու պարտքին իսկապես նվիրված գիտնականների ու մանկավարժների մի քանի սերունդ: Սա այն բուհն է, որտեղ հպարտություն են եւ տարիները, եւ կատարված գործերը: Ուրախալի է, որ տասնամյակների ընթացքում այստեղ պահպանվում է սերունդների հաջորդականությունը, բազմապատկվում են ձեռք բերված նվաճումներն ու ստացած ժառանգությունը:

Ավելի քան 9 տասնամյակների ընթացքում բուհն անցել է փառավոր ճանապարհ` դառնալով մեր երկրի ու տարածաշրջանի բարձր վարկանիշ ունեցող եւ խոշորագույն գիտական ու կրթական հաստատություններից մեկը: Այստեղ պատրաստվել են տարբեր մասնագիտացումների տեր բժիշկներ, մասնագետներ, ովքեր իրենց նշանակալից ավանդն են ներդրել եւ այսօր էլ շարունակում են ներդնել մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու գործում: Ավելի քան 20 տարի համալսարանը նաեւ ռազմական բժիշկների պատրաստման բազա է, եւ այսօր հայկական զինուժի բուժանձնակազմի զգալի մասը հենց այս բուհի շրջանավարտ է:

Ներկայումս Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հաստատուն պետական ու հասարակական ճանաչում ունի, որի ապացույցը նրա բարձր վարկանիշն է թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս: Այն բարձրակարգ մասնագետների պատրաստման ժամանակակից բազմամակարդակ համակարգ է:

Ժամանակակից իրողությունները ավելի խիստ են դարձնում բժիշկների պատրաստմանն ուղղված պահանջները, ուստիեւ դրանց համապատասխանելու, ժամանակին համաքայլ ընթանալու համար անհրաժեշտ է կատարելագործվել ու նոր տեխնոլոգիաներ յուրացնել: Ուրախալի է, որ պետական բժշկական համալսարանում ակտիվորեն ներդրվում են արդիական կրթական ծրագրեր ու դասավանդման մեթոդներ, մշակվում են ժամանակակից առողջապահությանը համապատասխանող ինովացիոն նախագծեր: Այսօր բուհի առջեւ նոր խնդիրներ են դրված, բայց մի խնդիր մնում է անփոփոխ` ապահովել որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխանող, միաժամանակ` մատչելի ուսուցում: Համոզված եմ, որ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը հաջողությամբ կլուծի նաեւ այս խնդիրը` միասնական թիմով, ապագայի հանդեպ վստահությամբ:

Մաղթում եմ բոլորիդ բարեկեցություն եւ լավատեսություն, ինչպես նաեւ հետագա հաջողություններ մարդկանց առողջության պահպանման ու ամրապնդման եւ բարձրակարգ բժշկական կադրերի պատրաստման աշխատանքային ճակատում»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am