National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.11.2015
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 1

Նոյեմբերի 18-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է ՀԱՊԿ-ի անալիտիկ ասոցիացիայի ղեկավար Իգոր Պանարինի եւ անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀԱՊԿ-ի դերակատարությունը ժամանակակից աշխարհում եւ հատկապես նոր սպառնալիքների պարագայում, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգության խնդիրներին, կարեւորվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Ռուսաստան համագործակցությունը հատկապես ռազմաքաղաքական հարցերում: Խոսելով ԼՂ հիմնահարցից՝ Արտակ Զաքարյանը ներկայացրել է խնդրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը եւ հայ հասարակության անհանգստությունը սահմանին աճող լարվածության եւ Ադրբեջանի կողմից ոտնձգությունների եւ ռազմատենչ հռետորաբանության վերաբերյալ: Հյուրերն անթույլատրելի են համարել, որ խնդիրը դուրս գա խաղաղ կարգավորման շրջանակից: Այս համատեքստում անհրաժեշտ է համարվել  Ադրբեջանի հասարակության նախապատրաստումը խաղաղության գործընթացներին: Նշվել է, որ ՀԱՊԿ-ի դերակատարությունը նաեւ խաղաղարար նախաձեռնություններն են ու պայքարը տարբեր մարտահրավերների դեմ: Այս առումով ընդգծվել է, որ չի կարելի թույլ տալ, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերածվի մարտահրավերի ողջ տարածաշրջանի համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն  է ձեռք բերվել առաջիկա համագործակցության վերաբերյալ:


14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրանք նախ հանդես են եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am