National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
17.11.2015
Պարգեւատրում Ազգային ժողովում
1 / 10

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 17-ին Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների եւ երիտասարդական կառույցների ղեկավարների:

Երիտասարդները պարգեւատրվել են Ազգային ժողովի նախագահի հուշամեդալներով եւ շնորհակալագրերով, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատվոգրերով: 
 
Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի գործունեությունը, պարգեւատրել է նրան Ազգային ժողովի պատվո մեդալով:

Շնորհավորելով պարգեւատրվածներին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Պետության զարկերակը երիտասարդներն են, նրանք են երկրի շարժիչ ուժը: Ապագան ձերն է. դուք պիտի կարողանաք նորովի դիտարկել ձեր դերը պետության կայացման գործում: Ձեզ ժառանգաբար փոխանցված Անկախության դրոշակակիրը պիտի դառնաք: Այսօր ՀՀ Նախագահի ուշադրության կենտրոնում են երիտասարդությանն առնչվող հարցերը, եւ ձեզ վերաբերող լուրջ ծրագրեր են իրականացվում երկրում: Անցնելով փորձությունների ճանապարհով՝ հայ երիտասարդները հաջողությունների են հասնում կրթության, գիտության ոլորտներում՝ միաժամանակ սրբորեն պաշտպանելով երկրի սահմանները, ծառայելով հայոց բանակում»:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am