National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.09.2015
Գալուստ Սահակյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 29-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի հետ:

Գալուստ Սահակյանը, բարձր գնահատելով դեսպանի դիվանագիտական գործունեությունը, հատկապես կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերն ու նախագծերը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այժմ համագործակցության ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում, եւ կվերսկսվեն նաեւ նախկինում հետաձգված նախագծերը: Գալուստ Սահակյանը կարեւորել է վերջին իրադարձություններից հետո տարածաշրջանում Իրանի դիրքի բարձրացումը եւ փաստել, որ այդ առումով Հայաստանն ամենաշահագրգիռ կողմն է: ԱԺ նախագահը, կարեւորելով խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ ու արդյունավետ գործունեությունը եւ փոխայցերը, նշել է, որ այսօր հայ-իրանական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ նոր հնարավորություններ են ստեղծվում դրանք ավելի խորացնելու:
Գալուստ Սահակյանը Մոհամմադ Ռեյիսիին մաղթել է նորանոր հաջողություններ աշխատանքային գործունեության ընթացքում:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Գալուստ Սահակյանի ունեցած մեծ դերակատարումը հայ-իրանական հարաբերությունների խորացման գործում: Մոհամմադ Ռեյիսին կարեւորել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների փոխհարաբերությունների զարգացման հարցում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին իր դիվանագիտական առաքելության տարիներին դեսպանատան նախաձեռնած եւ իրականացրած ծրագրերին օժանդակելու համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am