National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.09.2015
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Սեպտեմբերի 23-ին ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը եւ բարեկամական խմբի անդամ Թեւան Պողոսյանը հանդիպել են Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի, հյուպատոս Ամիրա Կարավուանի եւ մշակութային կցորդ Ռանա Խայատի հետ:

Ողջունելով հյուրերին՝ Տաճատ Վարդապետյանը բարձր է գնահատել հայ-սիրիական հարաբերությունները, անդրադարձել բարեկամական խմբի՝ այս տարի հունիսին Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած այցի նպատակներին:

Տաճատ Վարդապետյանը նշել է, որ բարեկամական խմբի անդամների այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ հայ համայնքի խնդիրներին, Սիրայում ստեղծված եւ դեռեւս շարունակվող ճգնաժամային իրավիճակին:

Այս համատեքստում բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է հանդիպումները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, խորհրդարանի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, երկրի հոգեւոր առաջնորդի հետ:

Տաճատ Վարդապետյանն անհրաժեշտ է համարել առավել սերտացնել միջխորհրդարանական կապերն ու համագործակցությունը:

Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամ Թեւան Պողոսյանը եւս ողջունել է հյուրերի այցը Հայաստանի խորհրդարան: Նա տեղեկացրել է, որ շարունակելու է միջազգային կառույցներում ներկայացնել Սիրիայում ստեղծված եւ շարունակվող իրավիճակը:

Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նրա խոսքով՝ Հայաստանը եւ Սիրիան վաղեմի բարեկամներ են եւ այդ մասին է վկայում նաեւ Սիրիայի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Իսսամ Նայալը ջերմությամբ եւ գոհունակությամբ է խոսել Սիրիայի հայ համայնքի մասին, կարեւորել նրանց դերը Սիրիայի զարգացման գործում: Նա հույս է հայտնել, որ տեղահանված հայերը կվերադառնան Սիրիա:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային մի շարք հարցերի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am