National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.09.2015
Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանին
1 / 1

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգելի պարոն Հովհաննիսյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր աշխատանքային հարուստ կենսագրությունը շաղկապված է արվեստի ու մշակույթի հետ. երկար տարիներ ոչ միայն երաժշտական կրթօջախներ եք ղեկավարել, այլեւ անմիջականորեն, որպես շնորհալի մանկավարժ՝ սերունդներին ուսուցանել հնչյունների արվեստը, նրանց կապել երաժշտության աշխարհի հետ:

Շուրջ 15 տարի ղեկավարելով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը՝ Ձեր կազմակերպչական բարձր ունակություններով ու նախաձեռնողականությամբ մեծապես նպաստել եք մշակութային կյանքի աշխուժացմանն ու արվեստի եւ հասարակության միջեւ կապի սերտացմանը:

Համոզված եմ, որ այսուհետ եւս նույն եռանդով Ձեր գիտելիքներն ու փորձը կշարունակեք ի սպաս դնել հայրենի երկրին ու մշակույթին:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն եւ արեւշատություն»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am