National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.09.2015
Հանդիպում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
1 / 3

Սեպտեմբերի 18-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ:

Ողջունելով հյուրին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի դերը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին աջակցություն ցուցաբերելու գործում: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ կազմակերպությունն իր նպաստն է բերում նաեւ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը ԵԽԽՎ շրջանակներում: Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ տիկին Վուտովան կշարունակի Երեւանում ԵԽ գրասենյակի հետեւողական աշխատանքը՝ ուղղված Հայաստան-ԵԽ կապերի ամրապնդմանը, այդ թվում նաեւ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:

Նատալյա Վուտովան նշել է, որ ԵԽ երեւանյան գրասենյակը նպատակ ունի շարունակել աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: Վերջինս կարեւորել է գրասենյակի համագործակցությունը ԱԺ մշտական հանձնաժողովների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ում սկսված սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Արտակ Զաքարյանը նշել է, որ ՀՀ Նախագահի կողմից նախաձեռնված այս գործընթացը եւս ապացույցն է առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունի ամրապնդել իրավունքի գերակայության սկզբունքի իրացումը, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման գործում առավել արդյունավետ մեխանիզմների ապահովումը: Ընդգծվել է նաեւ Վենետիկի հանձնաժողովի օգտակար մասնագիտական գործունեության կարեւորությունը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացից՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում հակամարտության լուծման հարցում Եվրոպայի խորհրդի հավասարակշիռ դիրքորոշումը: Արտակ Զաքարյանն այս համատեքստում նաեւ կարեւորել է Եվրոպայի մաս կազմող, սակայն միջազգայնորեն դեռեւս չճանաչված տարածքներում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում, մարդու հիմնարար իրավունքների իրացման հետ կապված խնդիրների լուծումը:

Հարցի կապակցությամբ տիկին Վուտովան նշել է, որ Եվրոպայի խորհուրդը բաց է ժողովրդավարության տարածմանը այն հասարակությունների համար, որոնք գտնվում են հակամարտությունների գոտիներում:



06.06.2024
Պաշտոնական այցով Սլովենիայում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը
Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հրավերով ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Սլովենիայում էր: Այցի շրջանակում երկկողմ հանդիպումներ են կայացել Սլովենիայի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց...

06.06.2024
Առաջարկվում է ստեղծել Կաթ արտադրողների միություն
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը՝ որպես մարդու հիմնական իրավունք եւ այս...

06.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am