National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.06.2015
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 10

Հունիսի 19-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ խորհրդարանն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի երկուշաբթի՝ հունիսի 22-ին:

Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ նիստում քննարկված օրենքների նախագծերը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է երկրապահ կամավորականի կարգավիճակ տալու համար դիմում ներկայացնելու` օրենքով սահմանված վերջնաժամկետի ավարտով: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար դիմումի ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով` հետաձգվում է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 1-ը:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Գագիկ Ջհանգիրյանը: Նա դրական է արտահայտվել նախաձեռնության վերաբերյալ, կարեւորել դիմումը ներկայացնելու վերջնաժամկետի երկարաձգումը: Գագիկ Ջհանգիրյանը խոսել է նաեւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքից, առաջարկել կառավարությանը համատեղ աշխատել եւ հետագայում փոփոխել այն:

Երրորդ ընթերցմամբ քննարկվել է «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, երկրորդ ընթերցմամբ՝ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է կառավարության հեղինակած «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է հստակեցնել միայն կառավարության կողմից ստանձնվող պարտքային պարտավորությունների սահմանված շեմը գերազանցելու դեպքում առաջացող հարաբերությունները: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծով առաջարկվում է հստակեցնել պետական պարտքին եւ կառավարության պարտքին առնչվող օրենքի առանձին դրույթներ, բյուջետային գործընթացի շրջանակներում բարձրացնել օրենքի կիրառման արդյունավետությունը: Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունը համահունչ է նաեւ միջազգային տարբեր կառույցների կողմից պետական պարտքի ոլորտին վերաբերող ուղեցույցներին եւ ընդունված պրակտիկային:

Նախագծի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները: Տիգրան Ուրիխանյանն անընդունելի է համարել տարբեր պատճառներով պետական պարտք վերցնելը՛: Արտաշես Գեղամյանը ներկայացրել է պետական պարտքի թեթեւացմանն ուղղված իր մոտեցումները, նկատելով, որ պետական պարտքի մեծ լինելը բացասաբար է ազդում ներդրումների վրա: Մհեր Շահգելդյանի կարծիքով՝ քննարկվող օրենքի նախագիծն ընդունման դեպքում հնարավորություն է ընձեռելու ավելացնել պետական պարտքը, քանի որ չի սահմանափակվում ԿԲ-ի կողմից նոր վարկ վերցնելու հնարավորությունը: Արամ Մանուկյանը կիսել է գործընկերոջ կարծիքը եւ նշել, որ այս նախագիծը նոր հնարավորություններ է տալու ԿԲ-ին՝ վերցնելու նոր վարկեր: Նա, ինչպես եւ այլ պատգամավորներ, ընդունելի են համարել միայն տնտեսությունը զարգացնելու նպատակով վերցվող վարկերը: Հակոբ Հակոբյանը խոսել է պարտք-ՀՆԱ հարաբերակցության եւ ԿԲ կողմից պարտք վերցնելու՝ պատգամավորների նշած անսահմանափակ հնարավորության վերաբերյալ: Հեղինե Բիշարյանը խոսել է նոր վարկեր վերցնելու նպատակահարմարությունից եւ պետական պարտքը փակելու խնդրից: Նա հորդորել է գործընկերներին դեմ քվեարկել նախագծին:

Եզրափակիչ ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշել է, որ Հայաստանը համարվում է նվազ պարտքային բեռ ունեցող երկիր : Բացի այդ՝ նշված նախագծով ընդամենը ներդաշնակեցվում են օրենքի դրույթները Եվրամիության եւ եւ Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը:

Եզրափակիչ ելույթ է ունեցել նաեւ հիմնական զեկուցող Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով պատգամավորների հնչեցրած դիտողություններին:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայացմամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Հիմնական զեկուցողը ներկայացրել է ընդունված առաջարկներն ու կատարված լրամշակումները:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է 2015 թվականի մայիսի 19-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցողը նշել է, որ համաձայնագրով նախատեսվում է իրականացնել լայնածավալ տարածաշրջանային համագործակցություն մարդասիրական ուղղությամբ՝ փրկարարական ուժերի ձեւավորման, տեղաբաշխման եւ օգտագործման առումով: ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ համագործակցության շրջանակներում նախատեսվում է ստեղծել երեք մարդասիրական կենտրոններ, որոնցից մեկը կձեւավորվի Հայաստանում: Կենտրոնը հագեցած է լինելու ժամանակակից փրկարարական եւ մարդասիրական օժանդակություն ցույց տալու համար անհրաժեշտ մեծածավալ սարքավորումներով:

Վաչե Տերտերյանը նաեւ ներկայացրել է ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախատեսվում է 25 տարի մարման ժամկետով ստանալ 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքի որակի, օգտագործման եւ հուսալիության բարելավման նպատակով:

Խորհրդարանը կշարունակի արտահերթ նստաշրջանի աշխատանքը հունիսի 22-ին:


03.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.06.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 10.06.2024 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 21.06.2024 - 14:00-16:00:     1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 05.06.2024 - 15:00-17:00,   2. Արտաքին...

03.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի ...

03.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակո...

03.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am