ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ հունիսի 18-20-ը կազմակերպում է Ռոուզ-Ռոթ 89-րդ սեմինարը՝ «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով:
Սեմինարը կմեկնարկի հունիսի 18-ին՝ ժամը 11:15-ին, ՀՀ կառավարության ընդունելությունների տանը: Սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Սեմինարի ընթացքում քննարկվող թեմաներն են՝
1. «Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ. անվտանգություն, քաղաքականություն եւ տնտեսություն»,
2. «ԻԼԻՊ-ի վերելքը Մերձավոր Արեւելքում եւ դրանից անդին (ազդեցությունը հայկական սփյուռքի վրա»,
3. «Լեռնային Ղարաբաղ. միջնորդության դերը»,
4. «ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում»,
5. «Բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս»,
6. «Փակ սահմաններ. տնտեսական զարգացման, կայունության եւ խաղաղության մարտահրավերները»,
7. «Էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում»,
8. «Քաղաքական զարգացումները եւ քաղաքացիական հասարակությունը տարածաշրջանում»:
Սեմինարը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցներին խնդրում ենք զանգահարել 010 527400 եւ 011 513210 հեռախոսահամարներով մինչեւ հունիսի 17-ը՝ ժամը 16:00: