National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.06.2015
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
1 / 8

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ հունիսի 12-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական լսումներին հրավիրված «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը նախապես նամակով տեղեկացրել է, որ չի մասնակցելու լսումներին:

Հիմնական զեկուցող, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ներկայացնելով էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման` ՀԷՑ-ի ներկայացրած հիմնավորումները, նշել է, որ էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայաններ ու համակարգին ծառայություններ մատուցող ընկերություններ սակագնի վերանայման հայտերով դիմել են հանձնաժողովին: Հաշվի առնելով ներկայացված հայտերը` ՀԷՑ-ը ձեւավորել է իր կողմից գնվող էլեկտրաէներգիայի արժեքը եւ դիմել է հանձնաժողով` սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտով: Պարոն Նազարյանը տեղեկացրել է, որ համաձայն ՀԷՑ-ի ներկայացրած հայտի` անհրաժեշտություն է եղել 1կվ/ժ-ի համար վերջնական սակագինը բարձրացնել 17 դրամով: Սակայն ուսումնասիրությունների արդյունքում հանձնաժողովը եկել է եզրակացության եւ որոշել, որ բնակչության համար վերջնական սակագինը պետք է բարձրանա 6,93 դրամով: Նա հույս է հայտնել, որ հաջորդ տարվա սակագնի վերանայման արդյունքում բնակչությունը 1կվ/ժ-ի համար գուցե վճարի 5 դրամով պակաս:

Պարոն Նազարյանը նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման անհրաժեշտությունն առաջացել է դրամի փոխարժեքի կտրուկ արժեզրկման, 2014թ-ի էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացված ներդրումների վերադարձի ապահովման, սակավաջրության եւ մի շարք այլ գործոնների պատճառով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ այն որեւէ առնչություն չունի ՀԷՑ-ի ոչ արդյունավետ կամ չհիմնավորված ծախսերի` մասնավորապես էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների, թանկարժեք ավտոմեքենաների ու վարձակալվող բնակարանների հետ:

Պարոն Նազարյանն անդրադարձել է նաեւ Եվգենի Բիբինի` լրատվամիջոցներին տված հարցազրույցին, նշելով, որ նա չի հստակեցրել, թե արդյոք իր ղեկավարած ընկերությունում չկան թերացումներ, սխալներ եւ վատ մենեջմենթ, որոնք ենթակա են շտկման:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իր ելույթում նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ ծավալված քննարկումները ցույց են տալիս, որ այդ հարցում անտարբեր մարդիկ չկան, սակայն պարզ է դառնում, որ բանավիճողները չունեն փաստեր ու մասնագիտական գիտելիքներ: Ըստ նրա` քննարկումների արդյունքում անտեսվում են վերջին տարիներին այս ոլորտում կատարված մեծածավալ աշխատանքները, որոնք պահանջում են ներդրումներ` հնարավորություն տալով նվազեցնել կորուստները: Իսկ ներդրումները վերադարձնելու միակ աղբյուրը սակագներն են: Պարոն Զախարյանը տեղեկացրել է, որ եթե հանձնաժողովը չնախատեսի այդ գումարը սակագներում, ապա դա կառաջացնի շղթայական սնանկացման գործընթաց: Նա հորդորել է հանգամանքները հստակ տարանջատել էլեկտրացանցերում եղած լուրջ կառավարման բացթողումներից, որոնք բերում են էլեկտրաէներգիայի կորուստների առաջացման, ցածրորակ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ նյութական ու ֆինանսական միջոցների ներդրումների ոչ արդյունավետ օգտագործման, ինչի արդյունքում առաջանում է սպառողների արդարացի դժգոհությունը:

Ելույթով հանդես է եկել նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրին պետք է լուծում տալ: Ըստ նրա` անհրաժեշտ է վերադարձնել այս տարիների ընթացքում կուտակած պարտքը, իսկ Եվգենի Բիբինի եւ նրա կազմակերպության կատարած գործողությունների ու շռայլությունների համար ՀՀ քաղաքացին նույնիսկ մեկ լումա վճարելու իրավասություն չունի: Պարոն Այվազյանը իրատեսական չի համարել պարտքը բաշխիչ ցանցերի վրա բաժանելը, քանի որ նրանք ունեն ֆինանսական խնդիրներ եւ անվճարունակ են, իսկ կառավարության կողմից փոխհատուցումը եւս խելամիտ չէ, քանի որ այն տրամադրվելու է պետբյուջեից: Հանձնաժողովի նախագահը եւս հայտարարել է, որ պարոն Բիբինի կատարած ոչ մի շռալյություն չի կարող ազդեցություն ունենալ սակագնի բարձրացման վրա:

Պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հեղինե Բիշարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լեւոն Զուրաբյանը, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր են ուղղել հիմնական զեկուցող Ռոբերտ Նազարյանին, որոնք վերաբերել են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտությանն ու ռիսկերին, ՀԷՑ-ի վարած ֆինանսական քաղաքականությանը, մենեջմենթին, թերացումներին ու բացթողումներին, ինչպես նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիրքորոշումներին ու գործառույթներին:

Ամփոփելով լսումները՝ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատգամավորներին եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացնել գրավոր: Նա վստահեցրել է, որ դրանք անպայման կուղղվեն գործադիր մարմնի համապատասխան գերատեսչություններ՝ քննարկման:


06.06.2024
Պաշտոնական այցով Սլովենիայում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը
Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հրավերով ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Սլովենիայում էր: Այցի շրջանակում երկկողմ հանդիպումներ են կայացել Սլովենիայի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց...

06.06.2024
Առաջարկվում է ստեղծել Կաթ արտադրողների միություն
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հունիսի 6-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում «Տնտեսական գործունեության ազատությունը եւ տնտեսական մրցակցության երաշխավորումը՝ որպես մարդու հիմնական իրավունք եւ այս...

06.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am