National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.06.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԻԻՀ խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբին
1 / 3

Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդիին եւ բարեկամական խմբի անդամներին:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, իսկ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է նախատեսված ժամկետներում տնտեսական ծրագրերի իրագործումը, ինչը հնարավորություն կտա հարաբերությունների մակարդակը բարձրացնել որակական նոր աստիճանի: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը բարձր է գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ ԻԻՀ իշխանությունների ջերմ վերաբերմունքը: Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, նշել է, որ ապրիլի 22-24-ը Հայաստանում կայացած Գլոբալ ֆորումին եւ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին մասնակցել են մոտ 60 երկրներից ժամանած ներկայացուցիչներ: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը նախաձեռնել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանությունների» միջազգային համագործակցության միջխորհրդարանական պլատֆորմ:

Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ալի Քաիդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների ակտիվ համագործակցությունը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից՝ նա նշել է, որ այս հարցում Իրանի իշխանությունները վստահ են, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով:

Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը Ալի Քաիդիի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Մասնավորապես, քննարկվել են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, խորհրդարանական կապերի ակտիվացմանը, բարեկամական խմբերի գործունեությանը վերաբերող հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am