National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.06.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
1 / 3

Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Ողջունելով հուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանում ուշադրությամբ են հետեւում Հայաստանին վերաբերող ԵԽԽՎ յուրաքանչյուր փաստաթղթի, հատկապես, եթե այն վերաբերում է ստանձնած պարտավորություններին եւ դրանց կատարմանը:

Գալուստ Սահակյանը, կարեւորելով Հայաստանում ընթացող բարեփոխումները, նշել է, որ ներկայում Եվրախորհրդի հետ համատեղ մշակվում է նոր՝ 2015-2017թթ. գործողությունների ծրագիր, որում, նշված ուղղություններից բացի, Հայաստանի առաջարկով, նախատեսված է համագործակցություն այլ ոլորտներում :

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ այդ գործընթացում Հայաստանը սերտորեն համագործակցում է Վենետիկի հանձնաժողովի հետ, որը դրական եզրակացություն է տվել հայեցակարգի վերաբերյալ: ԱԺ նախագահը նշել է, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկները մշակվում են հանրային քննարկումների ներքո: Խոսելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների գործընթացից՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ այն իրականացվում է մեր երկրի պարտավորություններին համահունչ:

Լեռնային Ղարաբաղի առնչությամբ ԱԺ նախագահը նշել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է: Գալուստ Սահակյանը հավելել է, որ հակամարտության լուծումը Հայաստանը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել սառեցված հակամարտությունների հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, քանի որ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը լիազորված չէ զբաղվելու հակամարտություններով:

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարից՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այն Հայաստանի իշխանությունների մշտական ուշադրության ներքո է. այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է Եվրոպայի Խորհրդի մասնագիտացված կառույցների շրջանակներում իրականացվող աշխատանքը, որոնց հետ Հայաստանն ակտիվ համագործակցում է:

Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, բարձր են գնահատել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության կատարած աշխատանքը:

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են նաեւ սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am