National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.06.2015
Հունիսի 1-ին երեխաները հյուրընկալվել էին Ազգային ժողովում
1 / 8

Մանկությունը սեր է, ժպիտ եւ անսահման անկեղծություն:

Ազգային ժողովը, հավատարիմ իր ավանդույթներին, հունիսի 1-ին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կրկին բացել էր իր հյուրընկալ դռները:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի նախաձեռնությամբ արվել էր ամեն ինչ` օրն իրական տոն դարձնելու համար: Խորհրդարանական այգին վերածվել էր մանկության մոլորակի, ուր գերիշխում էին միայն ուրախ տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները: ՀՀ ԱԺ նախագահը շրջել է այգում եւ մեկ առ մեկ շնորհավորել օրվա հերոսներին:

Այգու յուրաքանչյուր անկյունում տիրում էր տոնական տրամադրություն: Ամենուր խաղեր, ատրակցիոններ, բատուտներ, ծաղրածուներ, տիկնիկային մանրապատումներ` սիրված մուլտերից, ակրոբատներ եւ գնացք, որի երջանիկ ուղեւորները մեր շատ սիրելի փոքրիկներն էին: Միջոցառման շրջանակում երեխաների համար կար նաեւ Էկզոտարիում: Իսկ կավճանկարչության հատվածի ներկապնակը մանուկներին պարուրել էր սիրելի պատկերներով ու եռագույնով: Հունիսմեկյան տոնախմբության համերգային մասն ապահովվել են ինչպես «Արեւիկ» մանկապատանեկան համույթի մասնակիցները, այնպես էլ սիրված այլ կատարողներ:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am