National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.05.2015
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության հանդիպումները Ճապոնիայում
1 / 3

Աշխատանքային այցով Տոկիոյում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր, կարեւորվել է փոխայցերի անհրաժեշտությունը` երկխոսության ակտիվացման եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի նախագծման համար:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության լիգայի ղեկավար Սեյշիրո էտոյին, բարեկամության լիգայի ղեկավարի տեղակալ Տակեակի Մացումոտոյին եւ խմբի անդամ, Ճապոնիայի Արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիին պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալներով` հայ-ճապոնական կապերի ամրապնդմանն ու խորացմանը նպաստելու համար:

Նույն օրը հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաեւ Ճապոնիայի Արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ակիրա Մուտոյի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ճապոնիայի ներքաղաքական զարգացումներին, երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացմանն առնչվող հարցերի: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ:

Դեսպան Ակիրա Մուտոյի խնդրանքով հայկական կողմն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հակամարտությանը: Հայկական պատվիրակության ղեկավարը դատապարտելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը՝ ընդգծելով, որ Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումն անիրավացիորեն շաղկապում է ԼՂ հակամարտության կարգավորման հետ: Նա նշել է, հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա, եւ Թուրքիան այնտեղ որեւէ անելիք չունի: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է որակել Ադրբեջանի գործողությունները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում բանակցային գործընթացի ընդհանուր ոգուն, հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին եւ առաջարկություններին:

Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Խորհրդարանական պատվիրակությանն ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am