National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.05.2015
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հանդիպել է իր կանադացի գործընկերների հետ
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 26-ին հանդիպումներ է ունեցել Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային զարգացման հանձնաժողովի նախագահ Դին Էլիսոնի եւ Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային առեւտրի հանձնաժողովի նախագահ Ռեյնել Անդրեյչուկի հետ: Վերջին հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Հանդիպումների ընթացքում Արտակ Զաքարյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտությունը եւ, մասնավորապես, երկու պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների համար պատասխանատու հանձնաժողովների միջեւ ուղիղ կապը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները, անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը, ինչպես նաեւ այլ միջազգային կառույցների՝ Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի եւ այլն, հետ զարգացող հարաբերություններին: Կողմերը վերահաստատել են համագործակցելու պատրաստակամությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանը եւ կարեւորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Արտակ Զաքարյանն իր գործընկերներին շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ ունեցած հաստատակամ դիրքորոշման համար՝ ընդգծելով կանադական խորհրդարանի երկու պալատների կողմից Մեծ Եղեռնի ճանաչումը վերահաստատող բանաձեւի եւ հայտարարությունների ընդունումը: Պարոն Զաքարյանը նշել է նաեւ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է դիտարկել որպես քայլ՝ ընդդեմ Թուրքիայի կամ հօգուտ Հայաստանի, այլ որպես ցեղասպանության ոճիրը կանխարգելելուն ուղղված կարեւոր քայլ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am