National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
08.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
25.05.2015
Մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Կանադա
1 / 11

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-28-ը պաշտոնական այցով գտնվելու է Կանադայում:

Մայիսի 23-ին պատվիրակությունը հանդիպել է կանադահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը նշել է, որ կարեւորում է հայ համայնքի հետ շփումը, եւ դա է պատճառը, որ յուրաքանչյուր այցելության ծրագիր կազմելիս մշտապես նախատեսվում են հանդիպումներ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բոլոր հանդիպումների ընթացքում ԱԺ նախագահը սիրով լսում է նրանց խնդիրներն ու մտահոգությունները եւ անհրաժեշտության դեպքում դրանք բարձրաձայնում տվյալ պետության իշխանությունների մոտ:

Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կատարվող օրենսդրական բարեփոխումները՝ նշելով, որ ԵՏՄ անդամակցությունից հետո ընթանում են օրենսդրության համապատասխանեցման աշխատանքներ:

Գալուստ Սահակյանը սիրով պատասխանել է կանադահայերին հետաքրքրող հարցերին: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանում այժմ ստեղծվում է «Ընդդեմ ցեղասպանությունների» խորհրդարանական հանձնախումբ, որն էլ աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին դիմելու է համանման հանձնախմբեր ստեղծելու առաջարկով:
 ԱԺ նախագահի խոսքով՝ այս նախաձեռնությունը կնպաստի մեր երկրի, մեր ազգի արդարացի պահանջի լուծմանը. ըստ նրա՝ հենց այս ճանապարհով է հնարավոր հասնել հաջողության:

Գալուստ Սահակյանը հանդիպել է նաեւ Մոնրեալի քաղաքապետ Դենիս Կոդերի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է հանդիպել Երեւանի քույր քաղաք Մոնրեալի քաղաքապետի հետ եւ քաջատեղյակ է Երեւանի ու Մոնրեալի քաղաքապետերի արդյունավետ համագործակցությունից:

Գալուստ Սահակյանը նշել է նաեւ, որ տպավորված է Մոնրեալում տեղի ունեցած բազմահազարանոց երթից, որի մասնակիցները դուրս էին եկել փողոց՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը:

Մոնրեալի քաղաքապետը կարեւորել է Երեւանի ու Մոնրեալի բարեկամական փոխհարաբերությունները եւ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում:

Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը եւ Մոնրեալի քաղաքապետը շրջել են քաղաքապետարանի բակում, որտեղ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման օրերին պատրաստվել էր անմոռուկ ծաղիկը՝ համապատասխան գրառմամբ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ծաղիկներ է խոնարհել Մոնրեալի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանին:
 ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կանադայի Հայոց թեմի առաջնորդարան, այնուհետեւ մասնակցել Սուրբ պատարագի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am