National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.05.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին
1 / 1

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 20-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադային, ով խորհրդարան էր այցելել Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը, բարձր գնահատելով հայ-ճապոնական հարաբերությունները, նշել է, որ դրանք խարսխված են բարեկամության եւ փոխվստահության վրա: Նա փաստել է, որ բարեկամական հարաբերություններն առավել աշխուժացել են հատկապես ՀՀ Նախագահի՝ Ճապոնիա կատարած այցից հետո: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի շփումները եւ փոխայցերը, որոնք կնպաստեն հարաբերությունների եւ համագործակցության խորացմանը: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Ճապոնիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: Նա անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ նշելով, որ ցանկություն կա Ճապոնիայում տեղադրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:

ԱԺ նախագահը փաստել է, որ աշխարհի առաջադեմ մարդկությունը, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, կնպաստի նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանը:

Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է իր դիվանագիտական առաքելության երեքուկես տարվա ընթացքում ունեցած հաջողությունները եւ բարձր գնահատել Ազգային ժողովի դերը հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման գործում: Նա նշել է, որ անձամբ մասնակցելու է Ազգային ժողովի այգում ճապոնական բալենիների՝ սակուրաների տնկման արարողությանը եւ հույս հայտնել, որ տնկվող սակուրաները կխորհրդանշեն երկու ժողովուրդների բարեկամության հարատեւությունը:

Հանդիպման ավարտին Գալուստ Սահակյանը Չիկահիտո Հարադային մաղթել է նոր հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am