National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.05.2015
Մեկնարկել է ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը
1 / 5

Մայիսի 19-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճում աշխատանքն է սկսել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ջեյմս Կլապիսոնը:

Օրակարգի հաստատումից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա մասնավորապես ասել է.

«Հարգելի գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ուրախ եմ ողջունել ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում:

Հայաստանի եվրոպական ուղղվածությունը, եվրոպական կառույցներին ինտեգրվելու քաղաքականությունը բնական ընտրության արդյունք է՝ հիմնված մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային եւ քրիստոնեական ժառանգության վրա եւ բխում է մեր ներքին օրակարգից: Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս է ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով՝ ժողովրդավարության հաստատման, իրավունքի գերակայության ապահովման, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ: Մենք դիտարկում ենք Եվրոպայի խորհրդին մեր անդամակցությունը եւ եվրոպական մյուս կառույցների հետ փոխգործակցությունը որպես Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման եւ արդյունավետ բարեփոխումների իրականացման կարեւոր գործոն: Այս հիմնարար եվրոպական արժեքների վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հստակ է եղել մեր հասարակության շրջանում:

Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են եւ անշրջելի: Զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանում իրականացվող բարեփոխումների ճանապարհին՝ ուղղված Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության ապահովմանը, լավ կառավարմանը: Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, որտեղ քաղաքացիներն ազատ են իրականացնել hավաքներ կազմակերպելու իրենց իրավունքը, մենք ունենք կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչ իրավունքներ ունի եւ ինչպես կարող է պայքարել իր իրավունքների համար: Սրանք եւ բազմաթիվ այլ ձեռքբերումներ ավելի քան կարեւոր են մեր ապագայի համար:

Կարեւոր եմ համարում անդրադառնալ նաեւ Եվրոպայի խորհրդի առջեւ ծառացած այնպիսի մարտահրավերի, ինչպիսին է անհանդուրժողականությունը: Ցավոք՝ 21-րդ դարում եւս այս խնդիրն օրակարգային է, երբ թափ են առնում ծայրահեղական քաղաքական հոսանքներն ու դրսեւորումները: Անհանդուրժողականությունն է ծնունդ տալիս ռասիզմին, խտրականությանը, բռնությանը, որոնք, ի վերջո, վեր են ածվում հակամարտությունների, մարդկության դեմ հանցագործությունների: Հայ ժողովուրդն իր վրա է զգացել, թե ինչ ծանր հետեւանքների կարող է հանգեցնել այլատյացությունը՝ դառնալով 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ:

Անհանդուրժողականության դեմ պայքարում առանձնակի դեր է խաղում միջմշակութային երկխոսությունը, ինչը բացառիկ հնարավորություն է ընձեռում մշակույթների փոխհարստացման, միմյանց ավանդույթների, կրոնների հարգման, ուստի նաեւ՝ խաղաղ գոյակցման համար: Մեր առաջնահերթ եւ ընդհանուր նպատակը պետք է հանդիսանա տարբեր ժողովուրդների միասնության ամրապնդումը, նրանց հոգեւոր արժեքների ըմբռնումը: Ամոթալի է, որ մերօրյա աշխարհում նման երեւույթները շարունակում են գոյություն ունենալ եւ որոշ երկրներում անգամ խրախուսվում են պետական մակարդակով: Լուրջ մտահոգության առիթ է հարեւան Ադրբեջանում քաղաքական էլիտայի կողմից հովանավորած այլատյացությունը, թշնամական հռետորաբանությունը, որի հիմնական թիրախը Հայաստանն է, եւ այն ամենը, ինչը կապված է հայության հետ:

Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսեւորումներն արմատախիլ անելու հարցում:

Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների տարածող բացառիկ կառույց, կարեւորագույն դեր ունի այս գործում: Կազմակերպության դերակատարությունը պետք է լինի առավել նպատակային՝ գործադրելով իր տրամադրության տակ եղած հարուստ իրավական գործիքակազմի ողջ զինանոցը:

Այս համատեքստում կարեւորում ենք ԵԽԽՎ-ի շրջանակներում նախաձեռնած «Ոչ ատելությանը» պառլամենտական ալյանսը՝ կարեւոր հարթակ, որը համախմբում է այս չարիքների դեմ պայքար մղելու հանձնառություն ստանձնած խորհրդարանականներին:

Հարգելի գործընկերներ,

Մեր բոլորի պարտքն է միավորել մեր ուժերը հանուն ապագայի:

Կրկին ողջունում եմ ձեզ Երեւանում եւ մաղթում արդյունավետ աշխատանք»:

Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ վերահաստատելով, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է: Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ Հայաստանն իր անդամակցության օրվանից նախաձեռնել է անհրաժեշտ քայլեր՝ իրականացնելու ԵԽ անդամակցությամբ ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները: Խոսելով Հայաստան-ԵԽ համագործակցության մասին՝ նա նշել է, որ այն վերաբերում է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ դատական համակարգին, խոսքի եւ մամուլի ազատությանը, Ընտրական օրենսգրքին, քրեակատարողական հիմնարկներին, կոռուպցիայի դեմ պայքարին, սոցիալական համախմբմանը, տեղական ինքնակառավարմանը եւ այլ ոլորտներին: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ այս ոլորտներում գրանցվել է էական առաջընթաց, սակայն երկրի եւ ժողովրդավարական հասարակության զարգացումը շարունակական գործընթաց է, եւ Հայաստանը պատրաստ է հետեւողական ջանքեր կիրառել՝ հասնելու առավել շոշափելի արդյունքների:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարեւորում է այդ գործընթացը, որն ուղղված է օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ու ազատությունների համար սահմանադրական երաշխիքների հետագա ամրապնդմանը, լիազորությունների պատշաճ հավասարակշռությանը, արդյունավետ կառավարման խթանմանը: Նա տեղեկացրել է, որ ստեղծվել է ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որն արդեն ՀՀ Նախագահին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: ԱԺ նախագահի տեղակալը երախտիքի խոսք է հղել Եվրոպայի խորհրդին՝ Վենետիկի հանձնաժողովի միջոցով այս գործընթացին իր աջակցությունը ցուցաբերելու համար: Նա վստահություն է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունն ընձեռում է երկրում բարեփոխումներ իրականացնելու բացառիկ հնարավորություն:

Հայաստանի իրավական համակարգի զարգացումների վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը: Նա անդրադարձել է Եվրոպական դատարանի՝ Հայաստանին առնչվող նախադեպային գործերի վերաբերյալ կայացված վճիռներին եւ հանրության ու քաղաքական գործիչների կողմից սահմանադրական բարեփոխումների նկատմամբ վերաբերմունքին՝ նշելով, որ այն միանշանակ չի ընդունվում, իսկ Եվրոպական դատարանի ընդունած շուրջ 50 վճիռներից շատերն էական նշանակություն են ունեցել Հայաստանի մի շարք օրենքների բարեփոխման համար: Մասնավորապես՝ բարեփոխվել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, մշակվել է նոր Քրեական դատավարության օրենսգիրք: Ալվինա Գյուլումյանը մասնավորապես կարեւորել է քաղաքացիների իրավունքները սահմանափակող դրույթների բարելավումը եւ մարդու իրավունքների առավել պաշտպանվածության ապահովումն ու իրացումը:

Ելույթ է ունեցել նաեւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում իրավական զարգացման գործընթացներն անընդհատ կատարելագործման փուլում են եւ անմիջականորեն անդրադառնում են փաստաբանների ամենօրյա գործունեության վրա: Նա ներկայացրել է փաստաբանական գրասենյակների գործունեությունը, հանրային պաշտպանի գրասենյակի մոդելի առանձնահատկությունները, խոսել փաստաբանական դպրոցի հիմնադրման գործընթացից: Պարոն Զոհրաբյանն անդրադարձել է նաեւ ոլորտում առկա օրենսդրական բացերին, ներկայացրել առաջարկներ:

ՀՀ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը խոսել է սահմանադրական բարեփոխումների գործընթացից, ներկայացրել առանցքային նշանակություն ունեցող սկզբունքները: Նա կարեւորել է իրավական որոշակիության սկզբունքը, օրենքի գերակայությունը, անհրաժեշտ է համարել վերանայել իրավակիրառ պրակտիկան մեր երկրում: Գեւորգ Դանիելյանն անդրադարձել է նաեւ իրավաստեղծ գործունեության հարցերին, նշել այն բարդությունները, որոնք առաջանում են միջազգային իրավունքի նորմերն ազգային օրենսդրությունում վերարտադրելիս: Նա մասնավորապես նշել է, որ մեր իրավական համակարգում փոքրաթիվ քաղաքական ուժերը չունեն իրական հնարավորություն՝ ազդելու իրավաստեղծ գործունեության վրա: Հղում անելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ նա տեղեկացրել է, որ այս հարցի վերաբերյալ արմատական բարեփոխումներ են իրականացվելու: Այսինքն՝ փոքրաթիվ քաղաքական ուժերը կունենան իրական հնարավորություն՝ առանց նախնական քննարկումների օրակարգ մտցնելու օրինագծեր, ինչպես նաեւ՝ կլինեն որոշ օրինագծեր, որոնք ընդունելու համար պարզ մեծամասնությունն այլեւս բավարար չի լինելու: Գեւորգ Դանիելյանն անհրաժեշտ է համարել նաեւ վերանայել օրենսդրական ակտերի մշակմամբ զբաղվողների շրջանակը. ըստ այդմ՝ նա խորհրդարանին առաջարկում է քննարկել մի տարբերակ, ըստ որի՝ օրենսդրական գործունեությամբ զբաղվելու իրավունք կվերապահվի անկախ մասնագիտական կենտրոնին, այսպիսով, ըստ նրա՝ կմեղմանա գերատեսչական շահի առկայությունն օրենքներ մշակելիս:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանը: Նա նշել է, որ անդամակցելով միջազգային կազմակերպություններին եւ վավերացնելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք փաստաթղթեր՝ Հայաստանը ստանձնել է պարտավորություններ, որոնց կատարումն իրավական համակարգի կարեւորագույն ուղղություններից մեկն է: Տիկին Խաչատրյանը ներկայացրել է ոլորտի ձեռքբերումները, հաջողությունները, ինչպես նաեւ՝ թերացումները:

«Ինտերպոլի համակարգի չարաշահումը. ավելի խիստ իրավական երաշխիքների անհրաժեշտությունը» ներածական հուշագիրը ներկայացրել է ԵԺԿ անդամ, Գերմանիայի ներկայացուցիչ Բերնդ Ֆաբրիցիուսը: Թեմայի առնչությամբ ելույթ են ունեցել Ինտերպոլի իրավական հարցերով գրասենյակի տնօրենի օգնական Յարոն Գոթլիբը, «Արդար դատավարություն» կազմակերպության ներկայացուցիչ Ալեքս Թինսլին եւ Բելգիայի «Բաց երկխոսություն» հիմնադրամում ԵՄ գրասենյակի ղեկավար Աննա Քոջը:

«Դատական կոռուպցիա. Վեհաժողովի որոշումների իրականացման հրատապ անհրաժեշտությունը» վերնագրով բանաձեւի նախագիծը ներկայացրել է ԵԺԿ անդամ, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կիմմո Սասին: Նիստի մասնակիցները հաստատել են քննարկված բանաձեւի եւ առաջարկների նախագծերը:

«Օրենքի գերակայության ամրապնդումը Հարավարեւելյան Եվրոպայի երկրներում իրավական համակարգի նպատակային բարեփոխման միջոցով» ներածական հուշագիրը քննարկման է ներկայացրել ԵԺԿ անդամ, Գերմանիայի ներկայացուցիչ Բերնդ Ֆաբրիցիուսը: Թեմայի շրջանակում ելույթներ են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Զդրավկա Քալայջիեւան եւ Ռումինիայում «Ֆրիդոմ Հաուս» կազմակերպության տնօրեն Քրիստինա Գուզեթը:

Քննարկումների արդյունքում խորհրդարանականները մինչեւ հունիսյան նստաշրջան հետաձգել են օրակարգում ընդգրկված բանաձեւի առաջարկի եւ հայցի քննարկումները:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, քննարկվել են հանձնաժողովի գործունեությանն առնչվող այլ հարցեր եւս:

Հանձնաժողովը նիստի աշխատանքը կշարունակի մայիսի 20-ին:


11.06.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.06.2024
Առաջարկվում է լրացում կատարել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում
Առաջարկվում է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ  օրենքում ամրագրել, որ ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության քաղաքացիական ծառայողները «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքի անցնելու դեպքում պահպանում են ՀՀ ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտակ...

11.06.2024
Խորհրդարանը քննարկել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման 2023 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը
Հաշվետու ժամանակահատվածում մրցույթով մասնավորեցվել են ծրագրում ընդգրկված մեկ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր, եւս մեկ ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձեւով: Այդ մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցված...

11.06.2024
Առաջարկվում է հնարավորություն տալ գրադարաններին` իրականացնելու որոշակի տնտեսական գործունեություն
Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային եւ հանրային գրադարաններ, մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, ամրագրել արտերկրյա կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ...

11.06.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի հունիսի 11-ին` ժամը 16:00-ին, 314 սրահում: ...

11.06.2024
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ընտրողներին հրապարակայնորեն հասանելի եղանակով ծանոթանալ ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկություններին
Նախագծով սահմանվում է դրույթ, որով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերում մինչեւ քվեարկության օրը կտեղադրվի ընտրողների ցուցակը, որը պետք է պարունակի ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա եւ ...

11.06.2024
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին անդամակցումը ՀՀ-ին հնարավորություն կընձեռի մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին
Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի նպատակն է խթանել կայուն տնտեսական զարգացումը, ստեղծել նյութական արժեք եւ բարելավել տարածաշրջանում  ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը` ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում եւ այլ արտադրական ճյուղերում, խթանել տարածաշրջանային համագործակցու...

11.06.2024
Նոր կարգավորումների ընդունմամբ մշակութային ժառանգության պահպանությունն ու պաշտպանությունը կդառնան առավել համակարգված գործընթաց
«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն ԱԺ նիստում քննարկվել են առաջին ընթերցմամբ: Նախագծի մշակումը պայմանավորված է ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված կանոնների համապատասխանեցմամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ ...

11.06.2024
Առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների
ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Բացառություններով անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 եւ 16 տարեկանում: Օրենսդրական նոր կարգավորմամբ առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որ...

11.06.2024
Նախաձեռնությամբ սահմանվում է ԼՂ-ի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը
Ազգային ժողովը հունիսի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որից հետո սկսել նախագծերի քննարկումը: Օրակարգային մի քանի հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am