National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.5.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
04.05.2015
Խորհրդարանական լսումներ «Համայնքների խոշորացում» թեմայով
1 / 4

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 4-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «Համայնքների խոշորացում» թեմայով, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, մարզպետներ, համայնքապետեր, փորձագետներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, բացելով լսումները, նշել է, որ քննարկվող թեման այսօր ամենակարեւոր հարցերից մեկն է, քանի որ տեղական ինքնակառավարման համակարգը լուրջ բարեփոխման կարիք ունի: Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձն այդ ոլորտում, տեղի են ունեցել քննարկումներ թե համայնքապետերի, թե բնակիչների հետ, որոնց տեսակետները միանշանակ չեն նախատեսված գործընթացի վերաբերյալ:

Համայնքների խոշորացման գործընթացը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Խոսելով համայնքների խոշորացման անհրաժեշտության վերաբերյալ` նա նշել է, որ դեռեւս 1996 թվականից, երբ ներդրվել է տեղական ինքնակառավարման համակարգը, այս թեման շոշափվել է, քանի որ համայնքներում կան խնդիրներ, որոնք չեն լուծվում կառավարման համակարգի անարդյունավետության պատճառով:

Կառավարությունը համայնքների խոշորացման վերաբերյալ 2011 թվականին մշակել է «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման» հայեցակարգը, այնուհետեւ ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի եւ գերակա խնդիրների հաստատմամբ սկսվել է համայնքների խոշորացման «պիլոտային» ծրագիր` Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերում: Մայիսի 17-ին այս մարզերի մի շարք համայնքների միավորման նպատակով կանցկացվեն տեղական հանրաքվեներ՝ պարզելու համար բնակիչների կարծիքները համայնքների խոշորացման վերաբերյալ: Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ համայնքներում նախատեսվել են իրականացնել բազմաթիվ ծրագրեր՝ ներդրումային փաթեթներով:

Թեմայի շրջանակներում ելույթ է ունեցել փորձագետ Վահան Մովսիսյանը: Հիմնավորելով համայնքների խոշորացման անհրաժեշտությունը՝ նա նշել է, որ խնդրի կապակցությամբ բազմաթիվ հանդիպումներ են եղել թե համայնքապետերի, թե մարզերի բնակիչների հետ: Ըստ նրա՝ համայնքների խոշորացում ձեւակերպումն այնքան էլ ճիշտ չէ ընտրված, քանի որ հիմնական նպատակը համայնքների կառավարման ապարատի միաձուլումն է: Հանրապետության վարչատարածքային բաժանումը, նրա կարծիքով, արդյունավետ չէ. կան համայնքներ, որոնցում ընդամենը 3 մարդ է ապրում, եւ կան համայնքներ, որտեղ մարդիկ չեն ձմեռում եւ այլն: Ուստի, ըստ նրա, 915 համայնք ունենալը եւ կառավարման ապարատ պահելը նպատակահարմար չէ: Նա նաեւ տեղեկացրել է, որ բարեփոխման արդյունքում որեւէ համայնք անղեկավար չի մնալու:

Պատասխանելով ներկաների հարցերին՝ Վաչե Տերտերյանը եւ Վահան Մովսիսյանը պարզաբանել են, որ բարեփոխման արդյունքում չեն կրճատվելու աշխատատեղեր, իսկ համայնքների խոշորացման նպատակն էլ ֆինանսական ռեսուրսների խնայողությունը չէ:

Ըստ բանախոսների՝ համայանքների բյուջեների մոտ 90 տոկոսն ուղղվում է ապարատների պահպանությանը, հետեւաբար գումար չի մնում կապիտալ ներդրումների համար: Նրանց կարծիքով՝ այդ խնդիրը կլուծվի համայնքների խոշորացմամբ:

Հարցի կապակցությամբ իրենց տեսակետներն ու մտահոգություններն են ներկայացրել ԱԺ պատգամավորներ Արաիկ Հովհաննիսյանը, Հովհաննես Մարգարյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Դավիթ Թումանյանը եւ Էմին Երիցյանը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը ընդգծել է համայնքների խոշորացման անհրաժեշտությունը եւ կարեւորել տարբեր ձեւաչափերով քննարկումները:


04.05.2015
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՄԻՊ-ի զեկույցը
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, Էլինար Վարդանյանի նախագահությամբ, մայիսի 4-ին անցկացրել է «2014թ-ի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին» ՀՀ մարդո...

04.05.2015
Մայիսի 5-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, մայիսի 5-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

04.05.2015
Հանդիպում ԲՀԿ խմբակցությունում
Մայիսի 4-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ, ովքեր եկել էին իրենց շնորհակալությունը հայտնելու Նաիրա Զոհրաբյանին՝ Հակոբի գերության ողջ ընթացքում որպես ԵԽԽՎ պատգամավոր՝ միջազգային տարբեր կառույցներու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am