ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն շրջանակներում խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ խոսել Մեծ Բրիտանիայի ընտրություններից հետո նոր ձեւավորվելիք խորհրդարանի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ կապերի զարգացումից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ դրանում Ադրբեջանի ոչ կառուցողական ու սպառնալից գործողություններին, տարածաշրջանային մի շարք խնդիրներին, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: