National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.04.2015
Ազգային ժողովում տեղի են ունեցել հուշարձանի բացման արարողություն եւ ծառատունկ
1 / 13

Ապրիլի 9-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվող հուշարձան-ցայտաղբյուրի ծնունդը մեր պատմության ամենաողբերգական էջի յուրատեսակ ընդհանրացումն է:
 
ԱԺ նախագահի խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որոշակի սահման է՝ հանցագործության եւ մարդասիրության միջեւ, անցյալի եւ ապագայի միջեւ, պատմության եւ հիշողության միջեւ:

Գալուստ Սահակյանը փաստել է, որ Ազգային ժողովի բակում տեղադրված հուշարձանը ապագային ուղղված ուղերձ է, Ցեղասպանությունը վերապրած ու լավատեսությունը չկորցրած ժողովրդի ուղերձը:

Հուշարձանի բացումից հետո Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները 100 խորհդանշական ծառ են տնկել խորհրդարանի այգում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Խոսելով Ազգային ժողովի այգում տնկվող խորհրդանշական հարյուր ծառի մասին՝ Ազգային ժողովի նախագահն այդ ծառերը համարել է հաղթանակներ կերտելու շարունակական ավանդույթին հավատարիմ մնալու հաստատուն վկայություն:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am