National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.04.2015
Եզդիական համայնքի ներկայացուցիչները խորհրդարանում
1 / 1

Ապրիլի 3-ին տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավորների հանդիպումը Հայաստանի եզդիական համայնքը ներկայացնող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում եզդիական համայնքի ներկայացուցիչները խմբակցության անդամներին են ներկայացրել փաստեր եւ վավերագրեր եզդիների հանդեպ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ոճրագործությունների վերաբերյալ՝ ակնկալելով ՀՀ ԱԺ-ի կողմից համարժեք քաղաքական գնահատական։ Եզդի համայնքի ներկայացուցիչները ԲՀԿ խմբակցությանն առաջարկել են նաեւ մինչեւ ապրիլի 24-ը ՀՀ ԱԺ-ի կողմից տալ քաղաքական գնահատական՝ Իրաքում եզդիների հանդեպ «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կատարվող վայրագություններին։

ԲՀԿ խմբակցության պատգամավորներն առաջարկել են Օսմանյան Թուրքիայում եզդիների հանդեպ տեղի ունեցածը «ցեղասպանություն» որակելու հարցը քննարկել ԱԺ-ում ստեղծվելիք աշխատանքային խմբում, որին ակտիվորեն կմասնակցեն նաեւ իրենք։ Իսկ ինչ վերաբերում է այսօր Իրաքում եզդիների հանդեպ «Իսլամիստական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից կատարվող վայրագություններին գնահատական տալուն, ԲՀԿ պատգամավորները խոստացել են ԱԺ առաջիկա քառօրյայում բարձրացնել այդ հարցը։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am