National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.02.2015
Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 10

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 24-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Հյուսիսային համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ տեղի է ունեցել հաշվիչ հանձնաժողովի նիստ, եւ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սուքիաս Ավետիսյանը, իսկ քարտուղար՝ Թեւան Պողոսյանը:

ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ Դավիթ Քոչարյանը իր գրավոր դիմումի համաձայն դուրս է եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը եւ վավերացրել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Խորհրդարանը շարունակել է քննարկել ԱԺ հայտարարության նախագիծը

Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Լեւոն Զուրաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են շարունակել ներկայացնել ԱԺ պատգամավորները:

Վարդան Այվազյանն անդրադարձել է երկրում առկա տնտեսական խնդիրներին եւ ներկայացրել համախառն ներքին արդյունքի ցուցանիշներով Հայաստանի արձանագրած առաջընթացը: Սամվել Ֆարմանյանն էլ նկատել է, որ երկրում առկա ճգնաժամը քաղաքական չէ, ըստ նրա՝ այն կառավարման համակարգում է: Նրա կարծիքով եւս երկրում կան լրջագույն խնդիրներ, որոնց իշխանությունը փորձում է լուծումներ տալ:

Հարցի կապակցությամբ արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Անդրադառնալով ԱԺ հայտարարության նախագծին՝ ԱԺ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ ընդդիմությունը չունի կոնկրետ գործողության ծրագիր, չկա ճանապարհային քարտեզ՝ առաջացած խնդիրները լուծելու համար:

Տիկին Նաղդալյանը ճգնաժամի մասին խոսող ոչ իշխանական ուժերին առաջարկել է ներկայացնել առաջարկներ: Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ հաջողության հասնելու համար ընդդիմությունը քննադատությունից հետո պետք է առաջարկի հարցի լուծման իր տարբերակը: Փոխնախագահի խոսքով ՝ մեր երկրում առկա են քաղաքական, տնտեսական, արտաքին խնդիրներ, որոնք պետք է համատեղ քննարկել եւ գտնել լուծումներ: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, խոսել ներդրումների ծավալից:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության տեսակետն է ներկայացրել խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նա ներկայացրել է իր կարծիքով, երկրում առկա քաղաքական ճգնաժամը, խոսել առկա սոցիալական, տնտեսական մարտահրավերներից: Նրա կարծիքով ՝ պետք է իրականացնել բաց քննարկում, երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Պատգամավորի կարծիքով՝ քննարկումը պետք է առաջարկի ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր: Նրա դիտարկմամբ՝ երկրում իրոք առկա է կոռուպցիա եւ մենաշնորհ, ընտրական համակարգի նկատմամբ եւս կա անվստահություն: Արծվիկ Մինասյանը նշել է, որ առկա է համակարգային ճգնաժամ, որը պետք է ճիշտ ախտորոշել եւ գտնել ելքեր:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անդրադարձել է երկրում առկա սոցիալական իրավիճակին, արտագաղթին, նաեւ երկրում կիրառվող հարկային քաղաքականությանը, որի հետեւանքով, ըստ պատգամավորի, բազմաթիվ փոքր եւ միջին ձեռնարկություններ փակվում են, մարդիկ ստիպված լքում են երկիրը: Պատգամավորը խոսել է նաեւ դատական իշխանության, մարզերում առկա ծանր սոցիալական խնդիրներից:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադառնալով երկրում առկա սոցիալական ծանր վիճակին, նկատել է, որ պետք է իրողության հետ հաշվի նստել, գնահատել իրավիճակը եւ գտնել լուծումներ: Նա դրական է գնահատել քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացում վերջին շրջանում նկատելի առաջընթացը: Պատգամավորն անդրադարձել է արտագաղթին, գործազրկությանը, դատական իշխանությանը:

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դիտարկմամբ՝ ԱԺ հայտարարության նախագծում չկա որեւէ սկզբունք:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ երկրում առկա են խնդիրներ եւ դրանց լուծման համար անհրաժեշտ է համատեղ քննարկել եւ գտնել լուծման մեխանիզմներ: Նրա կարծիքով՝ երկիրը կարիք ունի լուրջ ինստիտուցիոնալ ընդդիմության: Նա պատրաստակամություն է հայտնել քննարկել խնդիրները ընդդիմադիր ուժերի հետ, եթե վերջինները հանդես գան առաջարկներով:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 55-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ իր եզրափակիչ ելույթը սկսելուց առաջ կամ այդ ելույթում հեղինակի (հիմնական զեկուցողի) կողմից արված առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ կարող է հայտարարվել մինչեւ մեկ ժամ ընդմիջում: Վկայակոչելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի վերոնշյալ դրույթը՝ հիմնական զեկուցող Լեւոն Զուրաբյանն առաջարկել է խորհրդարանին քվեարկության դնել իր՝ մինչեւ մեկ ժամ ընդմիջում հայտարարելու առաջարկը: Քվեարկության արդյունքում պատգամավորները մերժել են պարոն Զուրաբյանի առաջարկը:

Հիմնական զեկուցող Լեւոն Զուրաբյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է հարցի վերաբերյալ երկօրյա քննարկումներին եւ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին:

Կառավարությունն առաջարկում է կրճատել տնտեսվարողների վրա ընկնող լրացուցիչ բեռը

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների նպատակը ԵՏՄ անդամակցության պայմանագրի դրույթներին համապատասխանեցումն է եւ տնտեսվարողների վրա ընկնող լրացուցիչ բեռի կրճատումը, ինչպես նաեւ ժամանակակից ջերմոցային տնտեսությունների զարգացումը, բուսաբուծական մթերքների գների սեզոնային տատանումների մեղմումը, արտահանման ծավալների ավելացումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունը կառավարության վարած տնտեսական քաղաքականության արդյունք է: Կառավարությունը հեշտացված ընթացակարգ է սահմանում երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հայկ Բաբուխանյանի, Մարգարիտ Եսայանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած օրինագիծը:

Քննարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թ. գործունեության ծրագիրը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թ. գործունեության ծրագիրը քննարկման է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: 2015 թվականին հանձնաժողովի գործունեությունը հիմնականում ուղղված է օրենսդրական դաշտի կատարելագործմանը, սակագնային քաղաքականությանը, լիցենզավորմանը եւ լիցենզավորված անձանց պայմանագրային հարաբերությունների կարգավորմանը, սպառողների սպասարկման որակի ցուցանիշների մոնիթորինգին, ներդրումային ծրագրերի համաձայնեցմանը, կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությանը: Հանձնաժողովի գործունեության հիմնական ոլորտները էներգետիկայի, ջրային տնտեսության եւ հեռահաղորդակցության բնագավառներն են: Հանձնաժողովի կարեւորագույն գործառույթներից է օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործումը` ելնելով սպառողների եւ կարգավորվող անձանց իրավունքների պաշտպանության ու շահերի հավասարակշռման, մրցակցային միջավայրի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, դաշտի թափանցիկության ապահովման առաջնահերթություններից:

Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 25-ի ԱԺ նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին:


05.06.2024
Առաջարկվում է ներդնել պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ
«Պետական տուրքի մասին» եւ կից օրենքներում փոփոխությունների եւ լրացումների նպատակը պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգի ներդրումը եւ պետական մարմինների միջեւ պետական տուրքի գծով տեղեկատվության փոխանակման ու հաշվառման էլեկտրոնային գործընթացի կատարելագործումն է: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հան...

05.06.2024
Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2023 թ. բյուջեի կատարողականի քննարկումները
Հաշվետու տարում նախարարությունն իրականացրել է 20 ծրագիր՝  203 միջոցառմամբ: Սկզբնական հաստատված պլանը եղել է 250 մլրդ 268 հազար դրամ, տարեկան ճշտված պլանը կազմել է 232 մլրդ 998 մլն դրամ, փաստացի ծախսերը՝ 218 մլրդ 780 մլն դրամ: Ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 93.9 տոկոս, նախորդ տարվա ...

05.06.2024
Քննարկվել է պետական գույքի մասնավորեցման գործընթացին վերաբերող նախաձեռնությունը
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կ...

05.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ Հայաստանը կմիանա ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին
Նախագծի ընդունմամբ կմիանանք ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին: Առաջին փոխանակումը նախատեսվում է 2025 թվականի հունվարի 1-ին. այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստում առաջին ընթերց...

05.06.2024
Հարցի քննարկումը հետաձգվել է
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստի օրակարգում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծն էր: Հարցի քննարկումը հետաձգվել է զեկուցողի՝ Հայաստանում չլին...

05.06.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

05.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Հունիսի 5-ին՝ ժամը 12:00-ին, 114 սրահում նիստ կգումարի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը: Հունիսի 7-ին՝ ժամը 10...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am