National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
04.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.02.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Փետրվարի 23-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը առաջիկա քառօրյա նիստում հատուկ ընթացակարգով քննարկելու վերաբերյալ հարցը:

Հանձնաժողովի որոշմամբ՝ փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի 24 ժամվա ընթացքում:

Հիմնական զեկուցող, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ նման առաջարկով դիմելու պատճառը հարցի հրատապությունն է: Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթի նպատակն է կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացման հետ կապված հարաբերությունները, այդ ծառայության իրականացման համար համապատասխան թույլտվության տրամադրումը, մատուցվող ծառայությանը ներկայացվող պահանջները, իրականացման վայրերը եւ տեղական տուրքը, ինչպես նաեւ՝ առանց թույլտվության նման գործշունեություն իրականացնելու համար վարչական պատասխանատվությունը: Սգո սրահների տեղակայման վայրերը եւ նշված ծառայություններին ներկայացվող պահանջները սահմանելու լիազորությունն առաջարկվում է վերապահել համայնքի ավագանուն՝ ելնելով տվյալ համայնքի առանձնահատկություններից եւ սովորույթներից:

Նույն օրը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների նպատակը  ԵՏՄ անդամակցության պայմանագրի դրույթներին համապատասխանեցումն է եւ տնտեսվարողների վրա ընկնող լրացուցիչ բեռի կրճատումը, ինչպես նաեւ ժամանակակից ջերմոցային տնտեսությունների զարգացումը, բուսաբուծական մթերքների գների սեզոնային տատանումների մեղմումը, արտահանման ծավալների ավելացումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը:

Հանձնաժողովն առաջարկել է նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ օրենսդրական առաջարկի՝ հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված շրջանառության հարկը կարող է նվազեցվել առեւտրական գործունեություն իրականացնողների կողմից անմիջականորեն վաճառքի կամ վերավաճառքի նպատակով օրենքով սահմանված պահանջներին համապատասխան ապրանքներ ձեռք բերելու փաստաթղթավորված գործարքների հանրագումարի 4 տոկոսի չափով: Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված շրջանառության հարկը չի կարող պակաս լինել առեւտրական գործունեություն իրականացնողների համար հարկվող օբյեկտի 1.5 տոկոսից:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված օրենսդրական փաթեթները կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ մեկ տարով:


04.06.2024
Քննարկվել է «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի եւ կից օրենքների նախագծերի փաթեթը
Յուրաքանչյուր անձի նկատմամբ հավասար վերաբերմունքի ու իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների իրականացման հավասար հնարավորություններ ապահովելը, ինչպես նաեւ յուրաքանչյուր անձի նկատմամբ խտրականության կանխարգելումն ու խտրականության չենթարկվելու իրավունքի պաշտպանությունը մեր, նաեւ իշխող խմբա...

04.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 4-ին հանդիպել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: «Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանի եւ Սլովենիայի համագործակցությունը քայլ առ քայլ առաջ է ընթ...

04.06.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի եւ Սլովենիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ
Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ին հանդիպել է Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի եւ Սլովենիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտ...

04.06.2024
Քննարկվել է ԵԱՏՄ ինտեգրման գործընթացի շրջանակում 2023 թ. պետական բյուջեի կատարողականը
ԵԱՏՄ ինտեգրման գործընթացի շրջանակում 2023 թվականին Ֆինանսների նախարարության իրավասության ներքո իրականացված աշխատանքներն ընդհանուր առմամբ ուղղված են եղել գնումների, մակրոտնտեսական, հարկային, մաքսային քաղաքականության, ինչպես նաեւ հաշվապահական հաշվառման եւ աուդիտի գործունեության բնագավառներում համագործ...

04.06.2024
ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում ներկայացվել է 2023 թ. պետական բյուջեի կատարողականը
Եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 4-ին շարունակվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Նիստը վարել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու Ֆինանսա...

04.06.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արեւելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին: Քննարկվել են Հ...

04.06.2024
Ալեն Սիմոնյանը Սլովենիայում հանդիպել է ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ
Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ին հանդիպել է ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ հաստատված հարաբերությունները՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտությ...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Նախագծով լրացվում են «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքի հասկացությունները
Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման բնագավառում համակարգված գործունեություն, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացում, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորու...

04.06.2024
Գործադիրն առաջարկում է սահմանել էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները
Նախագծով լրացվում են օրենքի մի շարք հասկացություններ. կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, որը հնարավորություն կտա արտասահմանյան գրադարանները համալրել հայե...

04.06.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
2023 թ. Արտաքին գործերի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ
2023 թվականին ԱԳՆ-ն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ. փաստացի կատարողականը կազմել է  25 մլրդ  57 մլն դրամ: Սկզբնական պլանավորվածի նկատմամբ ծախսերն աճել են 41.2 տոկոսով, ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 99.5 տոկոս: Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել արտերկրում դես...

04.06.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

04.06.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am