National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.02.2015
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մամլո ասուլիսը
1 / 4

Փետրվարի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամլո ասուլիսը:

Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդամներ Արփինե Հովհաննիսյանը եւ Նաիրա Կարապետյանը մանրամասներ են ներկայացրել հունվարի 26-30-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ այս տարվա առաջին լիագումար նիստի աշխատանքներից:

Հերմինե Նաղդալյանն ասել է, որ լիագումար նիստի օրակարգը բավական հագեցած է եղել, հաստատվել են պատվիրակությունների լիազորությունները, ընտրվել են ԵԽԽՎ մարմինները, քննարկվել են մի շարք զեկույցներ:

ԵԽԽՎ բյուրոյի հաշվետվությանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ հայկական պատվիրակությունը: Քննարկված զեկույցներից երկուսը վերաբերել են ՈՒկրաինայում ստեղծված հումանիտար ճգնաժամին, աշխարհում ահաբեկչության խնդիրներին:

Մի շարք զեկույցներ էլ վերաբերել են մամուլի ազատության եւ լրագրողների պաշտպանվածության հարցերին, քրիստոնյաների նկատմամբ իրականացվող խտրականությանն ու անհանդուրժողական վերաբերմունքին: Քննարկվել է նաեւ ՌԴ պատվիրակության լիազորությունները մինչեւ ապրիլ դադարեցնելու հարցը, որին, ինչպես տեղեկացրել է Հերմինե Նաղդալյանը, հայկական պատվիրակությունը ձեռնպահ է քվեարկել: Կայացված որոշումից հետո՝ ՌԴ պատվիրակությունն իր հերթին որոշել է մեկ տարով դադարեցնել իր մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին:

Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը գոհունակությամբ տեղեկացրել է, որ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Նա մանրամասնել է, որ վերոնշյալ հանձնաժողովը բաղկացած է 20 անդամից, որոնցից 6-ի, ինչպես նաեւ՝ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը, ներկայացրել է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցությունը: Բացի այդ՝ ԵԽԽՎ պատգամավորները նախաձեռնել են նոր միավորում, որի նպատակն է պայքարել ատելության, անհանդուրժողականության եւ ժխտողականության դեմ: Այս միավորմանը հայկական պատվիրակությունից անդամակցում են Հերմինե Նաղդալյանը եւ Մհեր Շահգելդյանը:

Ի պատասխան լրագրողների հարցերի` պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին անդրադարձ է եղել ազատ քննարկման ժամանակ, որտեղ հայ պատվիրակները խոսել են եւ տեղի ունեցած ցեղասպանության, եւ այսօր իրականացվող ժխտողական քաղաքականության անթույլատրելիության վերաբերյալ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am